Կայացավ «Նունիկ» ֆիլմի երեւանյան պրեմիերան
Մարտի 24-ին կայացավ ռեժիսյոր Ելենա Արշակյանի «Նունիկ» ֆիլմի երեւանյան պրեմիերան։ Տարբեր միջազգային փառատոններում մրցանակների արժանացած ֆիլմի հիմքում աուտիզմ ունեցող երեխաների նկատմամբ հասարակության վերաբերմունք է եւ փոքրիկ աղջնակի պայքարը կարծրատիպերի դեմ։ «Նունիկ» ֆիլմի առաքելությունն է՝ շեշտադրել աուտիզմով երեխաների կյանքը բարելավելու անհրաժեշտությունը եւ օգնել նրանց վարել լիարժեք եւ բովանդակալից կյանք:

Ֆիլմի ցուցադրությունները բարեգործական են, իսկ ամբողջ շահույթը փոխանցվելու է «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնին, որը զբաղվում է նաեւ աուտիզմ ունեցող երեխաների վերականգնողական բուժմամբ եւ հասարակության մեջ ինտեգրման հարցերով։ Նախատեսվում է «Ոսկեփորիկ» կենտրոնում ունենալ հատուկ սենյակ, որը կանվանակոչվի «Նունիկ»-ի անունով։

Ֆիլմի հերոսուհին՝ փոքրիկ Նունիկը, փորձում է փոխել աշխարհը: Նունիկը աուտիզմ ունեցող եղբորը մեծ քրոջ հարսանիքի ժամանակ բերում է հյուրերի մոտ՝ անտեսելով ծնողների արգելքը: Այդ տարիքում, գուցե, խորությամբ չգիտակցելով, բայց արդեն ներքին համոզմամբ, որ մերժելով մեզանից տարբերվողին, մենք մերժում ենք բնությանը ու Աստծուն: Մինչդեռ նրանք ծնվում են, որ մենք ավելի լավը դառնանք։

Ապրիլի 2-ին աշխարհում նշվում է Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրը:
Ամբողջական նյութը` մեր պատրաստած տեսանյութում

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի