Աստղային ոճ․ 10 կերպար՝ Նազենի Հովհաննիսյանից - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղային ոճ․ 10 կերպար՝ Նազենի Հովհաննիսյանից




Նրբագեղություն՝ սա, թերեւս, այն մեկ բառն է, որով լիովին կարող ենք նկարագրել դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի ոճը։ Միշտ խնամված, միշտ ներկայանալի՝ հաղորդավարուհին ցանկացած միջոցառում զարդարում է իր շքեղ տեսքով։

Նազենին էլեգանտ է նաեւ առօրյայում, նույնիսկ, երբ կրում է սպորտային հագուստ եւ կոշիկներ։

Առավել ուշադիրները նկատած կլինեն, որ հաղորդավարուհին հաճախ կերպարներն ամբողջացնում է հետաքրքիր գլխազարդերով, երբեմն էլ նույն զգեստը՝ տարբեր աքսեսուարներով։



Նազենին նաեւ գույների ու պրինտների սիրահար է։ Հաղորդավարուհին հաճախ է կրում տարատեսակ զգեստներ՝ կիպ կամ եթերային, որոնք ընդգծում են նրա գեղեցիկ կազմվածքն ու հասակը։ Հաղորդավարուհու այցեքարտն են դարձել, հատկապես, «փրփուր շորերը»՝ ինչպես ինքն է դրանք անվանում։ Այդպիսի զգեստները հաճախ կարվում են հենց Նազենիի պատկերացումներով։

NEWS.am STYLE-ը հաղորդավարուհու ֆեյսբուքյան էջից առանձնացրել է 10 կերպար, որոնք հրաշալիորեն բնութագրում են նրա ոճային առանձնահատկությունը։