20 փաստ՝ «Հատուկ դասարան»-ից Արսեն Ներսիսյանի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

20 փաստ՝ «Հատուկ դասարան»-ից Արսեն Ներսիսյանի մասին




Դերասան Արսեն Ներսիսյանը հեռուստադիտողին հայտնի է «Շանթ» հեռուստաընկերության «Հատուկ դասրան» հեռուստասերիալից, որը պատմում է որոշակի դժվարությունների միջով անցնող դեռահասների մասին։ Սերիալն արդեն ունի երկու եթերաշրջան, իսկ գլխավոր հերոսներին մարմնավորող դերասանները բավական սիրված են դարձել հեռուստադիտողի կողմից։ Նրանց թվում է նաեւ երիտասարդ դերասան Արսեն Ներսիսյանը, որին NEWS.am STYLE-ը բլից հարցեր է ուղղել՝ «20 փաստ հայտնիների մասին» խորագրի շրջանակում։



Արսեն, ինչպե՞ս է, սովորաբար, սկսվում օրդ:

Օրս, սովորաբար, սկսվում է քոլեջից, հետո շտապում եմ նկարահանման։ Եթե չեմ ունենում նկարահանում, շտապում եմ ներկայացման փորձի: Դե, իսկ օրս, հիմնականում, ավարտում եմ ընկերներիս հետ։

Ինչպե՞ս ես սիրում անցկացնել ժամանակդ, եթե չունես նկարահանում:

Երբ չեմ ունենում նկարահանում, ժամանակս տրամադրում եմ ընկերներիս։

Որո՞նք են հոբբիներդ:

Իմ հոբբին ֆիլմ դիտելն է, այն մեկնաբանելը:



Ե՞րբ ես առաջին անգամ նկարահանվել: Ո՞րն էր առաջին նախագիծը:

Առաջին անգամ նկարահանվել եմ 14 տարեկանում՝ «Դեպի ճամբար» հումորային հեռուստասերիալում։

Ի՞նչ կրթություն ես ստանում:

Այս պահին սովորում եմ Երեւանի տարածաշրջանային N1 պետական քոլեջի ռեժիսուրա բաժնի 3-րդ կուրսում։

Ունե՞ս սիրելի բրենդներ:

Կան բրենդներ, որոնցից մեծ սիրով օգտվում եմ, օրինակ՝ Nike-ը։



Ի՞նչ ֆոբիաներ ունես:

Վախենում եմ բարձրությունից:

Տարօրինակ սովորություններդ:

Բոլոր երգերը մեկ անգամ լսելով միանգամից անգիր եմ անում, դա ինձ համար տարօրինակ սովորություն է։



Բնավորությանդ ամենադրական գծերն՝ ըստ քեզ:

Ինչպես նշեցի, գրեթե ամեն օր ընկերներիս հետ ժամանակ եմ անցկացնում, ու, իմ կարծիքով, իմ բնավորության ամենադրական կողմերը ընկերասիրությունն ու պատասխանատու լինելն են։ Ընկերներս միշտ ասում են, որ նաեւ շատ պատրաստակամ եմ իրենց օգնելու, լսելու, աջակցելու հարցում։

Բնավորությանդ ամենաբացասական գծերը:

Ցավոք սրտի՝ շատ մեծ նշանակություն եմ տալիս հարցերի, որոնք, ուղղակի, անիմաստ են իմ կյանքում:

Ինչպե՞ս ես սկսել նկարահանվել «Հատուկ դասարան»-ում:

«Հատուկ դասարան» հեռուստասերիալում նկարահանվել եմ քասթինգի միջոցով։



Ո՞ւմ հետ ես ամենից մտերիմը սերիալից:

Իրականում մենք բոլորս քաստինգի առաջին օրվանից միանգամից ընկերացել ենք, եւ այս պահին որեւէ մեկին չեմ կարող առանձնացնել

Ո՞ր գիրքն է ամենից շատ տպավորել քեզ:

Ագաթա Քրիստիի «Եվ ոչ ոք չմնաց»-ը, որովհետեւ դետեկտիվ ժանրի սիրահար եմ։

Ամենասիրելի ֆիլմը․

«Փախուստ Շոուշենկից»։

Դերասան, ով օրինակ է քեզ համար։

Կառանձնացնեմ Ջեք Նիքոլսոնին։



Աշխարհահռչակ ո՞ր մարդու հետ կցանկանայիր ծանոթանալ: Ի՞նչ կհարցնեիր նրան:

Երեւի՝ հենց Նիքոլսինի հետ, բայց թե ինչ կհարցնեի, մտքովս էլ չի անցնում։

Կյանքիդ ամենադժվար փուլը․

Երբ ամենամոտ ընկերներիցս մեկը ընդմիշտ մեկնեց երկրից։

Ի՞նչը երբեք չես ների:

Երբեք չեմ ների դավաճանությունը։



Կյանքիդ կարգախոսը:

«Ես այն եմ, ինչ կամ»։

Ի՞նչ է կատարվում անձնական կյանքումդ։

Անձնական կյանքիցս չեմ սիրում խոսել։