Հրաժարվում եմ ՀՀ քաղաքացիությունից․ Էրիկ Իսրայելյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հրաժարվում եմ ՀՀ քաղաքացիությունից․ Էրիկ Իսրայելյան




Բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Էրիկ Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․


Իմ սիրելի Հայ Ազգ, ուզում եմ ձեզ տեղեկացնել կրկին անգամ,

Ես 2022թ. դարձել եմ Եվրոպայի և Աշխարհի չեմպիոն, որը Հայաստանի Հանրապետությունում 13 տարի բռնցքամարտում Աշխարհի չեմպիոն չենք ունեցել իսկ ես 13 տարի դադարից հետո դարձա Աշխարհի Չեմպիոն և կրկին անգամ ասեմ՝ մեկ տարվա մեջ դարձա համ Եվրոպայի չեմպիոն, համ էլ Աշխարհի Չեմպիոն, մինչ այսօր ինձ ոչ մի բան չեն արել իմ տիտղոսների համար, որը միշտ ուզեցել եմ՝ Իմ Հայ ազգիս դրոշը բարցրացնեմ, օրհներգը հնչեցնեմ, ուղղակի ես էլ եմ մարդ ու պետք չի այդպես անել հայ ազգի չեմպիոնի հանդեպ, սա բռնցքամարտ է, ոչ թե պար․․․ ի՞նչ եմ ուզում ասել, իմ Սիրելի Հայ ազգ, Ես հրաժարվում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, և մեկնում եմ այլ երկիր՝ էնտեղից մենամարտեմ, հիշեք Էրիկ Իսրայելյան անունը և ազգանունը: