Հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության դափնեկիրները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության դափնեկիրները




Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը: 22-րդ «Արտավազդ»-ը նվիրված էր երջանկահիշատակ ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանին:

Երաժշտական կատարումներով հարուստ մրցանակաբաշխությանը «Լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում մրցանակը տրվեց Նարեկ Բաղդասարյանին՝ Ս. Սարգսյանի անվ. Համազգային թատրոնում «Խատուտիկի գինի» (Դագլաս Սփոլդինգ), «Վեներան մուշտակով» (Թոմաս Նովաչեկ) ներկայացումներում դերերի համար:

«Լավագույն կին դերակատար»
անվանակարգում «Արտավազդ»-ի արժանացավ Տաթև Ղազարյանը՝ Գյումրու Վ․ Աճեմյանի անվ․ դրամ․ թատրոնի «Միզերի» ներկայացման մեջ Էննի Ուիլքսնին մարմնավորելու համար:

«Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում հաղթեց Վյաչեսլավ Շամիրյանը, Կ. Ստանիսլավսկու անվ. Ռուսական թ-ն, «Բալենու այգին» (Ֆիրս):

«Երկրորդ պլանի լավագույն կինդերակատար» անվանակարգում մրցանակը հանձնվեց Լիլիա Մուկուչյանին, Կ. Ստանիսլավսկու անվ. Ռուսական թ-ն, «Վիյ» (Պանոչկա, Վհուկ):

«Լավագույն սցենոգրաֆիա»
անվանակարգում մրցանակը տրվեց Գարեգին Եվանգուլյանին, «Կոշկավոր կատուն», Հ. Պարոնյանի անվ. թ-ն, «Կատուն շիկացած տանիքին», Պատանի հանդիսատեսի թ-ն:

«Լավագույն զգեստների նկարիչ» ճանաչվեց Թամարա Բարոյանը, Ս. Սարգսյանի անվ. Համազգային թ-ն, «Խատուտիկի գինի»:

«Լավագույն լուսային նկարիչ» անվանակարգում մրցանակը հանձնվեց Արամ Աղաջանյանին, Հ. Թումանյանի անվ. Տիկնիկային թ-ն, «Լարովի նարինջ»:

«Լավագույն երաժշտության հեղինակ» անվանակարագում հաղթեց Նարեկ Կոսմոսը, «Միզերի», Գյումրու Վ․ Աճեմյանի անվ․ դրամ․ թ-ն, «Բովանդակություն», Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի և Գյումրու Վ․ Աճեմյանի անվ․ թ-ի հետ համատեղ նախագիծ:

«Լավագույն թատերախոսական» համարվեց Նաիրա Շահվալադյանի «Արթնացրու միտքդ, հետո էլ հոգիդ», «Ուիլյամ Գիբսոնի «Հրաշագործը» Նիկոլայ Ծատուրյանի բեմադրությամբ» աշխատանքը:

«Լավագույն երիտասարդ դերասան» անվանակարգում «Արտավազդ»-ի արժանացավ Սեյրան Մովսիսյանը, Պատանի հանդիսատեսի թ-ն, «Սիրելի Ելենա Սերգեևնա» (Վոլոդյա):

«Լավագույն երիտասարդ դերասանուհի»
անվանակարգում հաղթեցին Անահիտ Վասիլյանը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայիև բալետի ազգային ակադեմիական թ-ն, «Ռոմեո և Ջուլիետ» (Ջուլիետ) և Ջեմմա Ադամյանը, Գյումրու Վ․Աճեմյանի անվ․ դրամ․թ-ն, «Սպասում» (Կարոլին, Կին, Դայակ):

«Լավագույն երիտասարդ բեմադրիչ» անվանակարգում հաղթեց Նարե Մարտիրոսյանը, Վանաձորի Հ․Աբելյանի անվ․ դրամ․թ-ն, «Կույրերը»:

«Լավագույն մանկական ներկայացում» անվանակարգում մրցանակը տրվեց երկու բեմադրության. Հ.Պարոնյանի անվ. թ-ն, «Կոշկավոր կատուն», բեմ․՝ Սամսոն Մովսեսյան և Մնջախաղի թ-ն, «Ալիսի երազում», բեմ․՝Մերի Կիրակոսյան:

«Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգում հաղթեց Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի և Գյումրու Վ․ Աճեմյանի անվ․ թ-ի հետ համատեղ նախագիծը՝ «Բովանդակություն»-ը, բեմ․՝ Գոռ Մարգարյան:

«Լավագույն կամերային ներկայացում» համարվեց Կ. Ստանիսլավսկու անվ. Ռուսական թ-ն, «Կեղծ նոտա», բեմ․՝Լևոն Ուզունյան:

«Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում հաղթեց Գոռ Մարգարյանը, «Միզերի», Գյումրու Վ․Աճեմյանի անվ․ դրամ․ թ-ն և «Բովանդակություն», Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի և Գյումրու Վ․Աճեմյանի անվ․ թ-ի հետ համատեղ նախագիծ:

«Լավագույն ներկայացում» անվանակարգում «Արտավազդ»-ի արժանացավ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Ռոմեո և Ջուլիետ»-ը, որի բեմադրող-խորեոգրաֆն Օլեգ Վինոգրադովն է:

Հիմնական անվանակարգերից բացի հանձնվեցին նաև հատուկ մրցանակներ:

Վահե Շահվերդյանի անվան հատուկ մրցանակի արժանացավ Արմեն Բայանդուրյանը:

Թատերարվեստին արժանապատիվ ծառայություն մատուցելու համար«Արտավազդ» մրցանակներ շնորհվեցին Մարտին Վարդազարյանին և Կարինե Սուքիասյանին:

Ինքնատիպ թատերական հետագիծ ունենալու համար ժյուրիի հատուկ մրցանակի արժանացավ «Գոյ» թատրոնը: