Բրուք Շիլդսը պատմել է, որ ամուսինը՝ Անդրե Աղասին, իր բոլոր գավաթները կոտրել է հայտնի սերիալում մի դրվագի պատճառով - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Բրուք Շիլդսը պատմել է, որ ամուսինը՝ Անդրե Աղասին, իր բոլոր գավաթները կոտրել է հայտնի սերիալում մի դրվագի պատճառով




Ամերիկյան մոդել, դերասանուհի Բրուք Շիլդսը պատմել է աշխարհի նախկին թիվ մեկ ռակետի՝ հայազգի թենիսիստ Անդրե Աղասիի հետ հարաբերությունների մասին:

57-ամյա Շիլդսը մանրամասնել է, որ Աղասին, որի հետ նա ամուսնացած է եղել երկու տարի, չափազանց զայրացել է այն բանից հետո, երբ գեղեցկուհին 1996 թվականին նկարահանվել է հանրահայտ «Ընկերներ» սերիալի դրվագներից մեկում:

Ինչպես գրում է foxnews.com-ը, նա այս մասին պատմել է The New Yorker-ին տված հարցազրույցում:

Խոսքն այն դրվագի մասին է, որում Շիլդսը մարմնավորում է ոմն Էրիկա Ֆորդին, որը սիրահարված է Մեթ Լեբլանի կերպարին՝ Ջոյ Տրիբիանիին: Տվյալ տեսարանում Շիլդսի խենթ հերոսուհին լիզում է Լեբլանի մատները, քանի որ հիացած է նրա մարմնավորած հերոսով:

«Անդրեն նկարահանման հրապարակում էր և աջակացում էր ինձ, և հետո նա դուրս թռավ: Նա ասաց.«Բոլորը ծիծաղում են ինձ վրա: Դու նման պահվածքով ինձ հիմարի տեղ դրեցիր»», - վերհիշել է Շիլդսը:

Նա նաև մանրամասնել է, որ այդ միջադեպից հետո բարկացած Աղասին ջարդուփշուր է արել իր բոլոր գավաթները:

«Ես նրան ասացի, որ դա ընդամենը կատակերգություն է... բայց հետո իմացա, որ այդ ընթացքում նա «բյուրեղային մեթ» էր օգտագործում, ուստի վստահ եմ, որ նրա ոչ ռացիոնալ վարքագիծը հենց դրանով էր պայմանավորված», - հավելել է Շիլդսը:


Բրուկ Շիլդսն ու Անդրե Աղասին ամուսնացած են եղել 1997-1999 թվականներին, չնայած նրանք սկսել են հանդիպել դեռ 1993 թվականից։

Իր 2009 թվականի «Բաց» հուշագրության մեջ Աղասին մանրամասնել է 1997 թվականին «բյուրեղային մեթի» չարաշահումը: