Հայ մոդելը՝ Befree-ի գարուն/ամառ 2023 գովազդային արշավում

Թեեւ տեղական մոդելային համայնքը գտնվում է սկզբնական փուլում, սակայն արդեն կարելի է որոշակի առաջընթաց գրանցել։ Այսօրվա հերոսուհու հաջողությունները բացառություն չեն:
Լուսին Հարությունյանն այն աղջիկն է, ով զարդարել է Befree գովազդային արշավը։ Նրա լուսանկարներն այժմ տարածված են ապրանքանիշի տարբեր հաղորդակցման միջոցներով՝ Instagram-ից մինչեւ կայք:
Befree-ն ունի ավելի քան 255 խանութ Ռուսաստանում եւ ԱՊՀ երկրներում։ Վաճառքի աշխարհագրությունը սփռված է Ռուսաստանից, Բելառուսից մինչեւ Հայաստան ու Ղազախստան: Ապրանքանիշն առցանց ներկայացված է այնպիսի հարթակներում, ինչպիսիք են Amazon-ը, Zalando-ն, TaoBao-ն եւ Tmall-ը:
Վիկտորյա Պիսարենկո /NEWS.am STYLE/