Լիլիթ Բասյանը՝ «2XL» նախագծի 2-րդ եթերաշրջանի և իր գործունեության մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Լիլիթ Բասյանը՝ «2XL» նախագծի 2-րդ եթերաշրջանի և իր գործունեության մասին




Ամիսներ առաջ ավարտնել է «2XL» հեռուստաշոուի առաջին եթերաշրջանը, իսկ այս փուլում ընթանում է «2XL» հեռուստաշոուի 2-րդ եթերաշրջանը, որը շուտով կլինի եթերում: Tert.am Life-ը զրուցել է սննդաբան Լիլիթ Բասյանի հետ, որը հայտնել է նախագծի մանրամասները:

-Այսօր Դուք զբաղվում եք մի մասնագիտությամբ, որը վերջին տարիների ընթացքում է դարձել պահանջված, ինչպե՞ս եք հաղթահարել խոչընդոտները ճանապարհի սկզբում և ի՞նչ խոչընդոտներ կան այժմ:

-Գործունեության հենց սկզբնական փուլում եղել են դժվարություններ և պետք է նշեմ՝ դժվարություններ կան նաև այժմ, քանի որ ոլորտը ժամանակի ընթացքում դառնում է մրցակցային և երբեմն նաև մրցակցությունը դառնում է ոչ առողջ, բայց բնականաբար ոչ իմ կողմից: Ես ունեմ իմ մոտեցումներն ու առանձնահատկությունները, որոնք հաճախ փնովում են, փորձում թերություններ գնտել, բայց գրագետ մարդիկ գիտեն, որ ես չեմ վնասում:



-Ես տեղյակ եմ, որ մեկնարկել է 2 XL հաղորդման 2-րդ եթերաշրջանը, քանի որ հաղորդումն արդեն ունի շարունակություն, ինչպե՞ս է լսարանի արձագանքն այժմ, երբ նրանք տեսել են՝ ինչ է կատարվել առաջին եթերաշրջանի ժամանակ:

-Հաղորդումն ունեցել է մեծ ցուցանիշներ, եղել է հաղորդման պահանջարկը և այդ ընթացքում նաև ստացել եմ համագործակցության տարբեր առաջարկներ, բայց նախագծի գաղափարն, ի սկզբանե, իմն է: Խոսելով 2-րդ եթերաշրջանի մասին՝ տեղեկացնեմ, որ հարցազրույցների փուլն արդեն ավարտվել է, բայց մինչ այժմ ստանում ենք հեռախոսազանգեր, նաև դիմում են տղամարդիկ, որոնք երբեմն 60-անց են:

-Սովորաբար եթերաշրջանի մեկնարկով պայմանավորված՝ արվում են որոշակի փոփոխություններ, ինձ հետաքրքիր է՝ այս պարագայում կա՞ն նորություններ, թե՞ ձևաչափն ու ընթացքը նույնն է:

-2-րդ եթերաշրջանը տարբերվելու է նախորդից, քանի որ, ի սկզբանե, եղել է հեռուստատեսային ձևաչափ և դիտարկել ենք այն որպես հաղորդում, իսկ հիմա շեշտը դրել ենք բնական ընթացքի վրա և տեսարանները, երկխոսությունները իմ ներկայությունը լինելու է ավելի շոշափելի, առավել իրականությանը մոտ և բնականաբար այս կետերով պայմանավորված՝ ավելի բնական:



-Տեղյակ եմ, որ հայերեն հաղորդակցվելու պարագայում առաջին եթերաշրջանում եղել են որոշակի բարդույթներ, նաև նախորդ եթերաշրջանում Ձեր առաջին փորձն էր, իսկ ինչպես է գործընթացն իրականացվում այժմ:

-Ճիշտ եք, նախկինում եղել են որոշակի բարդույթներ, խնդիրներ, քանի որ լեզվամտածողությունս ռուսերեն է, բայց այժմ ես շատ եմ աշխատում ինձ վրա, շատ եմ կարդում հայերեն գրականություն, մասնավորապես կարդում եմ տղայիս գրքերը: Նաև ուզում եմ նշել, որ երբեմն ոչ գրագետ բառերով հաղորդակցվելու պարագայում բարդույթավորվում էի, իսկ այժմ՝ ոչ:

-Ես տեղյակ եմ, որ Ձեր հաճախորդներին Դուք բավականին ոգեշնչում եք, Ձեր սոցիալական էջերում ևս մոտիվացիոն հոլովակներն ու տեքստերը գերակշռում են, իսկ ումից կամ ինչից եք մոտիվացվում Դուք:


- Ես ունեմ տարբեր ոգեշնչման աղբյուրներ, բայց առաջին դերում է որդիս: Երբեմն, երբ թևաթափ եմ լինում, չեմ ուզում աշխատել՝ մտածելով, որ բավականաչափ բան եմ ստեղծել, հիշում եմ որդուս և շարունակում աշխատել: Նաև իմ ոգեշնչման աղբյուր են հանդիսանում հետևորդներս, քանի որ ժամանակին շատերն ինձ չէին հասկանում, չէին ընկալում մտքերս, բայց այժմ ես ունեմ իմ լսարանը, որն ինձ տալիս է սեր և աշխատելու հարթակ, այսինքն՝ ես իրենց եմ ոգեշնչում, իսկ իրենք՝ ինձ: