Լրահոս

Ինչպես է Սիրուշոյի որդին`Ռոբերտը, հոտնկայս ծափահարում պապիկին


Մարտի 30-ին Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կայացել է «Չաո» ներկայացման առաջնախաղը: Ներկայացումը կյանքի պատմություն է, որն ունի իրառաձնահատկությունները, դժվարությունները, լուծումները: 

ՀՀ Վաստակավոր արտիստ Հրաչյա Հարությունյանը ներկայացնում է այն նոր բեմադրություն`երիտասարդ դերասանների մասնակցությամբ: Ներկայացումը բավականին սիրվել հանդիսատեսի կողմից:

Այսօր ներկայացումը դիտելու են գնացել Հրաչյա Հարությունյանի կինը` Սյուզան Մարգարյանը, դուստրը` Սիրուշոն, ինչպես նաև թոռնիկը` Ռոբերտը:

Սիրուշոն հրապարակել է որդու մասնակցությամբ տեսանյութ, որտեղ նա ծափահարություններով ողջունում է դերասաններին և իհարկե պապիկին:

«Ամենաերիտասարդ հանդիսատեսը»,- տեսանյութին կից գրել է Սիրուշոն:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram -ում

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին