Դավիթ Յուրչենկո. «Մեծ ֆուտբոլին ու Հայաստանի հավաքականին հրաժեշտ չեմ տվել» - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Դավիթ Յուրչենկո. «Մեծ ֆուտբոլին ու Հայաստանի հավաքականին հրաժեշտ չեմ տվել»



Sputnik Արմենիա-ը գրում է.

Դավիթ Յուրչենկոն մեր զանգի պահին մանկապարտեզից տան ճանապարհին էր։ Դա նրա ամենօրյա ծնողական պարտականությունն է։ Ընտանիքի առաջնահերթությունը պատճառ դարձավ, որ դարպասապահն այսօր ազատ գործակալի կարգավիճակով մանրակրկիտ ուսումնասիրի ակումբների առաջարկած պայմանները։

«Պրոֆեսիոնալ սպորտին հրաժեշտ չեմ տվել, առաջարկներ ստանում եմ։ Պարզապես ինձ համար կարևոր է, որ ընտանիքս իրեն հարմարավետ զգա և կենցաղային հարցեր չառաջանան», –  ասում է Յուրչենկոն ։

Ընթացիկ խաղաշրջանի առաջին կեսին դարպասապահը հանդես էր գալիս Երևանի «Փյունիկի» կազմում։ Հետո կողմերը պայմանագրի պայմանների բարելավման շուրջ լեզու չգտան,և նա ստիպված հեռացավ թիմից։
«Մեր ընտանիքը Հայաստանում իրեն զգում է ինչպես տանը։ Կինս այդտեղ շատ հարազատներ ունի։ Երևանում հարմարավետ է և լավ, երեխաները շատ էին հավանում», – հիշում է դարպասապահը։

Նրա խոսքով` մեծ սպորտում պետք է շատ ջանք ներդնես։ Դրա դիմաց վճարում ես առողջության և ընտանիքից հեռու գտնվելու գնով։ Յուրչենկոն հույս ունի, որ հարմար տարբերակ կգտնի, որը թույլ կտա իրեն վայելել մեծ ֆուտբոլն ու միաժամանակ լինել ընտանիքի կողքին, արժանի ձևով ապահովել իր հարազատների կենսամակարդակը։



«Իսկ մինչ այդ ես ֆուտբոլ եմ խաղում զուտ հաճույքի համար։ Մրցաշարը կոչվում է մեդիա–լիգա և այդ մրցաշարի մասին շատ է խոսվում։ Այստեղ պայմանագրային պարտավորություններ չկան։ Ուզում ես` խաղում ես, չես կարող` ի սեր Աստծո», – պատմում է Յուրչենկոն։
Նա նշում է, որ մեդիա–լիգայում խաղալու իր որոշումը լիովին արդարացված է։ Նա դարպասապահի կայուն պրակտիկա ունի։ Տեխնիկան անհնար է հղկել մարզասրահում։ Դրա համար ֆուտբոլային դաշտի ազարտն ու հույզերն են պետք, ֆուտբոլային դաշտ, որտեղ կան կոմբինացիաներ, փոխանցումներ, հարվածներ, ցատկեր և անկումներ։
Դավիթ Յուրչենկոն դեռ անձամբ չի զրուցել Հայաստանի ազգային թիմի նոր մարզչի հետ։ Նրա հետ կապ է հաստատել Պետրակովի ներկայացուցիչը` հայտնի գործակալ Շանդոր Վարգան։ Նա ևս հետաքրքրված է դարպասապահի համար արժանի թիմ ընտրելու հարցում։

«Իմ գործը ֆուտբոլ խաղալն ու օգուտ տալն է։ Եթե ինձ հավաքական կանչեն, անպայման կգամ։ Ինձ համար դա հպարտություն ու մեծ պատիվ է», – ասում է դարպասապահը։

Միևնույն ժամանակ նա արդարացիորեն ընդգծում է, որ եթե չեն կանչում, ուրեմն մարզչական շտաբն ավելի լավ գիտի` ինչ մարզավիճակում է ինքը հիմա ու ինչ որակներ ունի։
Դարպասապահ Դավիթ Յուրչենկոն (ծն.1986 թվ.) ՀՀ քաղաքացիություն է ստացել և Հայաստանի հավաքականում առաջին անգամ հանդես է եկել 2020 թվականին։ 18 խաղ է անցկացրել, 27 գնդակ բաց թողել։ Ազգային թիմի հիմնական դարպասապահն է համարվում։ Ակումբային մակարդակով հանդես է եկել Ռուսաստանում, Ղազախստանում և Հայաստանում («Ալաշկերտ», «Փյունիկ»)։ Ներկայում ազատ գործակալ է։ Յուրչենկոն մորական գծով հայկական արմատներ ունի։ Մոր ազգանունը Թաթևոսովա է։ Դավիթի կինը ևս հայ է։ Նրանք երկու երեխա ունեն։