Տեսահոլովակի պրեմիերա. Nemra և Գարիկ Պապոյան - «Անվերջ» - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Տեսահոլովակի պրեմիերա. Nemra և Գարիկ Պապոյան - «Անվերջ»


«Անվերջ»՝ երգում են Nemra-ն ու Գարիկ Պապոյանը՝ խոստանալով «քաղել», «բերել» ու «նվիրել» այն, ինչ ուզես: Ռոք խմբի ու հայկական շոուբիզնեսի ամենահայտնի հումորիստ-երաժիշտի համագործակցության արդյունքում ծնված երգի թե խոսքերի, թե երաժշտության հեղինակը Գարիկ Պապոյանն է, տեսահոլովակի ռեժիսորը՝ Արամայիս Հայրապետյանը: Տեսահոլովակում բացի երգի կատարողներից կտեսնեք մի շարք հայտնի մարդկանց, այդ թվում՝ Գարիկի կնոջը՝ բլոգեր Մարիաննա Վարդանյանին, Շուշան Ստեփանյանին, Անի Արզումանյանին, Արուս Տիգրանյանին, Սրբուկին, Անահիտ Ադամյանին, Լյուսիին, Դիանա Շատվերյանին, որոնք հանդիսատեսի դերում են:

Ի դեպ, այս հոլովակն իր բնույթով հիշեցնում է Արամ mp3-ի «Լսիր» տեսահոլովակը, որի ռեժիսորը կրկին Արամայիսն է. այնտեղ եւս հանդես են եկել հայտնի մարդիկ, ու, կարծես, այս ոճը ռեժիսորի նոր ոգեշնչումն է:


Ինչ վերաբերում է Գարիկի ու Nemra-ի համագործակցությանը՝ այս զուգերգը, կարծես, սպասված էր ինչպես բենդի, այնպես էլ՝ հումորիստի երկրպագուների կողմից, ինչի մասին վկայում են յութուբյան մեկնաբանությունները: