Կայացավ Աղաս Մանուկյանի «ԿյանքՍ» Stand-up-ի պրեմիերան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Կայացավ Աղաս Մանուկյանի «ԿյանքՍ» Stand-up-ի պրեմիերան




Ապրիլի 1-ին կայացել է հումորիստ, դերասան Աղաս Մանուկյանի «ԿյանքՍ» Stand-up-ի պրեմիերան, որին ներկա էին մի շարք հայտնի հյուրեր և Աղասի կինն ու դուստրը:

Tert.am Life-ը ներկա է եղել պրեմիերային և ներկայացմում է մանրամասներն ու լուսանկարները:
Ներկայացումից առաջ Աղաս Մանուկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ անկախ փորձից միևնույն է հուզմունքն ու պատասխանատվությունը կան:

«Անկախ նրանից՝ քանի տարի ես ոլորտում, որքան ինչքան ժամանակ է նկարահանվում ես կամ ելույթ ունենում միևնույն է, ամեն ներկայացումից առաջ դու հուզվում ես, քանի որ պատասխանատու ես այդ երեկոյի լավ տրամադրության համար: Այսօր հուզմունքս կրկնապատկված է, քանի որ պրեմիերային նաև ներկա են ընկերներս, որոնք ևս այս ոլորտի ներկայացուցիչներն են»,- ասաց Աղաս Մանուկյանը: