Կայացել ArmComedy-ի «Լույս մուլտիտիեզերքի վերջում» Stand Up-ը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Կայացել ArmComedy-ի «Լույս մուլտիտիեզերքի վերջում» Stand Up-ը



Քաղաքական հումոր, ոչ եթերային խոստովանություններ, մուլտիտեզերքի համապարփակ վերլուծություն. ArmComedy-ի Սերգեյն ու Նարեկը ապրիլի 1-ին հանդես եկան նոր ստենդափով, որը կոչվում է «Լույս մուլտիտիեզերքի վերջում»:

«Մենք հաճախ չենք իրականացնում նման համերգներ, քանի որ մեր հիմնական աշխատանքն այլ է և մենք գիտենք, որ, այնուամենայնիվ ունենք մեր լսարանն ու հանդիսատեսը և այլ զգացողություններ են, երբ շփվում ես կենդանի լսարանի հետ՝ տեսնելով նրանց արձագանքը»,- ասաց Նարեկը:

«Սցենարները գրելիս երբեմն թերահավատորեն ենք մոտենում՝ արդյո՞ք այդ հումորը ծիծաղելի է, թե՝ ոչ, բայց այսօր մենք ևս հասկացանք, որ ունենք մեր լսարանը, հանդիսատեսը, որը սիրում է քաղաքական որոշ դրվագների վրա ծիծաղել»,- , ասաց Սերգեյը: