Աշխարհահռչակ «Շրեկ» մուլտֆիլմը շարունակություն կունենա - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աշխարհահռչակ «Շրեկ» մուլտֆիլմը շարունակություն կունենա




«Շրեկ» անիմացիոն ֆիլմի հինգերորդ մասը մշակման փուլում է։ Տեղեկությունը հաստատել է Illumination կինոստուդիայի տնօրեն Քրիստոֆեր Մելեդանդրին, ով հանդես է գալիս որպես ժապավենի պրոդյուսեր։

Մասնագետի խոսքով՝ հավանական է, որ սկզբնական դերասանական կազմը կվերադառնա աշխատանքի։ Խոսքն առաջին հերթին գլխավոր հերոսներին հնչյունավորող Քեմերոն Դիասի, Մայք Մայերսի եւ Էդի Մերֆիի մասին է։

«Բանակցություններն արդեն սկսվել են, եւ այս փուլում ամեն ինչ խոսում է այն մասին, որ մեր աստղերը մեծ ոգեւորություն են ցուցաբերում այս հնարավորության համար»,- հայտարարել է Մելեդանդրին։

Շրեկի հնարավոր վերագործարկման մասին խոսակցությունները շրջանառվում են մի քնի տարի։ Միեւնույն ժամանակ, մեկ այլ մուլտֆիլմի հաջողությունը` «Կոշկավոր կատու 2. վերջին ցանկությունը», կարող է ստեղծողներին մղել գործողությունների: Վարձույթի ողջ ընթացքում այն վաստակել է մոտ 500 մլն դոլար։