Աստղագուշակ՝ ապրիլի 8-ի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղագուշակ՝ ապրիլի 8-ի համար




ԽՈՅԵՐ

Այսօր ձեր սիրելին ցանկություն չի ունենա ձեզ ինչ-որ բան լրացուցիչ անգամ բացատրել: Նրա համար ավելի հեշտ կլինի ամեն ինչ ինքնուրույն անել: Եթե ձեզ դուր չի գալիս նման փաստը, ապա աշխատեք միանգամից բացատրել դա սիրելիին:

ՑԼԵՐ

Եթե եղանակը թույլ տա, ապա աստղերը խորհուրդ են տալիս այսօր ձեզ եւ ձեր սիրելիին որոշ ժամանակով վերադառնալ մանկություն՝ զվարճանալով փողոցում:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր կպարզեք, որ ձեր սրտի գլխավոր թեկնածուն չի համապատասխանում այդ դերին: Այդ իսկ պատճառով չարժե շարունակել նրա հետ ձեր հարաբերությունները:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր հակառակ սեռի ներկայացուցիչներից մեկը ձեզ երկար կպատմի իր կյանքի մասին: Հետաքրքիր կլինի դա ձեզ, թե ոչ, միեւնույն է ստիպված եք լինելու լսել նրան:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր սիրելին ձեր օգնության կարիքը կունենա, եւ դուք ստիպված կլինեք ձեր բոլոր ուժերը ներդնել, որպեսզի օգնեք նրան:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր սիրելիի համար շատ կարեւոր կլինի ձեր IQ-ն: Ընդ որում՝ ոչ թե դրա թվային արժեքը, այլ կիրառելիությունը: Եվ եթե հանկարծ պարզվի, որ դուք ակնհայտ շատ բաներից տեղյակ չեք, կարող եք հանգիստ հեռանալ նրա կյանքից:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր կպարզեք, որ սիրելիից հեռու անցկացրած ժամերը օգտակար են եղել ձեր երկուսի համար: Դուք կպարզեք նաեւ, որ փոխվել եք, եւ դա անդրադարձել է նաեւ ձեր հարաբերությունների վրա:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կցանկանա ռոմանտիկ բաների ականատես լինել: Դուք կարող եք նրա համար ծաղիկներ կամ փափուկ խաղալիք գնել:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր սիրելիին հեշտ չի լինի հասկանալ ձեր ցանկությունները եւ մտադրությունները: Դրանք նրա համար կլինեն սխալ եւ անտրամաբանական: Աշխատեք նրան հակառակում համոզել:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր դուք պետք է խոստովանեք, որ սխալվել եք, որպեսզի խուսափեք սիրելիի հետ վեճերից: Հատկապես, եթե դուք իսկապես սխալ եք եղել, բայց ձեր հպարտությունը թույլ չի տալիս ձեզ ընդունել դա:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր սիրելին շատ բուռն կուրախանա ձեր կողմից նրա հանդեպ ցուցաբերված ցանկացած ուշադրության համար: Այդ իսկ պատճառով, աշխատեք նրան որքան կարող եք շատ ուրախացնել:

ՁԿՆԵՐ

Այսօր դուք կաշխատեք ձեր սիրելիի եւ նրա բարեկամների վրա լավ տպավորություն թողնել, եւ դա ձեզ մոտ կստացվի: Կարեւորը՝ մեծ ջանքեր գործադրեք այդ ուղղությամբ: