«Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը շարունակում է իր հաղթարշավը միջազգային կինոփառատոններում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը շարունակում է իր հաղթարշավը միջազգային կինոփառատոններում



«Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը (ռեժիսոր՝ Արա Մնացականյան) շարունակում է իր հաղթարշավը միջազգային կինոփառատոններում:

Մինչև այժմ ընդգրկվելով 12 երկրների 35 միջազգային կինոփառատոնների մրցութային ծրագրերում, ֆիլմն արդեն հասցրել է արժանանալ 50 մրցանակի:
  

Ֆիլմը արտադրող «Ման Փիքչերս Փրոդաքշեն» ընկերությունը (Հիմնադիր-տնօրեն, պրոդյուսեր՝ Մանվել Սարիբեկյան, Հայաստան) և ստեղծագործական կազմը սիրով և ուրախությամբ հայ կինոյի պատմության մեջ այս ռեկորդային թվով մրցանակները և հետայսու ստանալիք որևէ նոր պարգև նվիրում են Հայ կինոյի հարյուրամյակին: 

Հավելենք նաև, որ ֆիլմը ստեղծվել է ՀՀ կառավարության, Ամերիկայի Հայ միսոներական ընկերակցության, Մարդիրոսիան-Ագարակյան իրավաբանական ընկերակցության, Բեյրութի Համազգային համալսարանի, Սալոնիկի ՀՕՄ-ի և Համազգային միության մասնաճյուղերի, Նյու Յորքի Վարդանանց Ասպետներ մասնաճյուղի, ինչպես նաև Սփյուռքի մի շարք բարերարների ֆինանսական աջակցությամբ:


Հ.Գ. Ֆիլմի մասին այլ տեղեկությունների համար հղումները այստեղ՝