Մահացել է լեգենդար ABBA-ի կիթառահարը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մահացել է լեգենդար ABBA-ի կիթառահարը




70 տարեկանում մահացել է լեգենդար ABBA խմբի կիթառահար Լասսե Վելլանդերը, այդ մասին սոցցանցի միջոցով հայտնել են կիթառահարի ազգականները։

Նրանք տեղեկացրել են, որ հայտնի երաժիշտը քաղցկեղից է մահացել, որը նրա մոտ վերջերս էին հայտնաբերել։

Նշենք, որ ABBA-ի կազմում Լասսե Վելլանդերի առաջին կատարումներից են Intermezzo No.1-ը և Crazy World-ը (1974)։ Ավելի ուշ արդեն, սկսած 1975 թվականից, Վելլանդերը հանդես է եկել որպես ABBA-ի հիմնական կիթառահար՝ մասնակցելով խմբի հյուրախաղերին, խմբի ալբոմների ստեղծմանն ու ձայնագրմանը։ Նա մասնակցել է նաև «Mamma Mia» մյուզիքլի սաունդթրեքի ստեղծմանը։

Կիթառահարը թողարկել է նաև 7 սոլո ալբոմ, որոնցից 2-ը 1980-ականների կեսերին մտել են լավագույն 40 չարթեր, իսկ Anthem երգի նրա գործիքային տարբերակը 1992-ից հիթ է դարձել։