«Սասնա Ծռեր»-ի համերգին ներկա էին Շուշան Պետրոսյանն ու Արսեն Գրիգորյանը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Սասնա Ծռեր»-ի համերգին ներկա էին Շուշան Պետրոսյանն ու Արսեն Գրիգորյանը




Երեկ՝ ապրիլի 10-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացավ «Սասնա Ծռեր» ազգագրական երգի-պարի համույթի «Ի զե՛ն» խորագիրը կրող մենահամերգը։ Tert.am Life-ը ներկա է եղել համերգին և մանրամանսեր է ներկայացնում մենահամերգից։

Մենամամերգից առաջ մեկ րոպե լռությամբ հարգեցին պատերազմում նահատակված տղաների հիշաակը, որից հետո «Ի զեն» երգով տրվեց համերգի մեկնարկը։

Համերգի ընթացքում ներկայացվեցին ինչպես ազգագրական, ծիսական, այնպես էլ հայրենասիրական կատարումներ։ Դրանք ներառում էին բացառիկ բանահավաքչական երգեր, չլսված երգերի պրեմիերաներ, ազգային, ռազմահայրենասիրական երգեր ու պարեր։ Համերգին զուգընթաց ներկայացվեցին կարճ տեսահոլովակներ, որոնք ներկայացնում էին ազգագրական նյութ՝ հայ ավանդական ընտանիքի, ծեսերի, հավատամքի մասին, ինչպես նաև Արցախյան հերոսամարտի ու հայրենիքի գաղափարի մասին։



Համերգը նախատեսված էր դեռևս 2020թ-ին, սակայն քովիդից, ապա 44-օրյա պատերազմից հետո այն չեղարկվեց։

«Նոյեմբերի 9-ից հետո առավել դժվար էր երգել, երգել ազգային ու հայրենասիրական երգեր, շատ բան էր փոխվել, փոխվել էին զգացողություններ ու ապրումներ։ Բայց զուգահեռ անհրաժեշտությունն էր առաջացել այս ամենը նորովի ներկայացնելու։ Ու ծրագրում որոշակի փոփոխություններ անելով որոշեցինք, որ համերգն անպայման պետք է իրագործենք։ Ի վերջո համազգային փորձություններ անցած մեր համերգը կայացավ։ Կայացավ շնորհիվ «Սասնա ծռեր» խմբի յուրաքանչյուր անդամի անձնվեր նվիրումի ու դրված ջանքի, հայ ու հայասեր մարդկանց շնորհիվ, ովքեր կանգնեցին մեր կողքին։ Համերգի ամբողջ ծրագրով, սցենարով, բեմին չերևացող, բայց իրականում կարևոր հարցերով զբաղվել են խմբի անդամները ու ամուր հայ ընտանիքի օրինակով, իրար նեցուկ լինելով հասել ենք այս օրվան»,- ընդգծում է խմբի գեղարվեստական ղեկավար Հովհաննես Մկրտչյանը։



Խմբի երգերի բանահավաքչությամբ զբաղվել է կոմպոզիտոր, ազգագրագետ Էլինար Շահենը, ով երկար տարիներ խմբի կողքին է և մեծ աշխատանք է տարել երգերի հավաքագման ու մշակման գործում։

Մենահամերգին ելույթնեով հանդես եկան նաև Շուշան Պետրոսյանը և Արսեն Գրիգորյանը՝ Մրոն, որոնց հետ խումբը երկար տարիներ աշխատել է, հանդես եկել համերգային ծրագրերով և նախաձեռնություններով։

«Ի զեն» խորագիրը կարող մենահամերգը խմբի թվով 3-րդ մենահամերգն է, խմբի գործունեության իր հիմնական նպատակը ազգային մշակույթը անաղարտ կերպով պահպանելն ու ներկայացնելն է։