Մարիամ Ալեքսանյանը՝ Հակոբ Տեր-Վարդանյանի հետ հարաբերությունների մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մարիամ Ալեքսանյանը՝ Հակոբ Տեր-Վարդանյանի հետ հարաբերությունների մասին




Երեկ Ա-թիվի հեռուստաընկերության եթերում կայացել է «Hotel Grand» 10 մասից բաղկացած ֆիլմի պրեմիերան, որի պրոդյուսերական աշխատանքով զբաղվում են Իննա Խոջամիրյանը և Գոշ Հակոբյանը:

Նախագծի գլխավոր դերակատարներն են Մարիամ Ալեքսանյանը, Հակոբ Տեր-Վարդանյանը և Միկա Ղափլանյանը:

Չնայած նախագիծը նոր է եթեր հեռարձակվել Մարիամի և Հակոբի համատեղ հոլովակներն ու լուսանկարները հասցրել են ողողել համացանցն, իսկ առաջին հոլովակն ինստագրամյան իր էջում հրապարակել էր Մարիամը:

Tert.am Life-ը զրուցել է դերասանների հետ, որոնք մեկնաբանել են իրենց հարաբերությունները:

«Առհասարակ իմ էջում սիրում եմ հրապարակել հոլովակներ նկարահանման ընթացքից և այս մեկն էլ բացառություն չէր: Հրապարակումից անմիջապես հետո բազմաթիվ շնորհավորական նամակներ եմ ստացել նոր հարաբերությունների առթիվ, բայց ամեն բան այդպես չէ: Իրականում սրտեղել էի, որ այդ հարցով պետք է մի փոքր հիասթափեցնեմ, բայց հրապարակվել են նկարահանումներից կադրեր, իսկ ինչպես պարզ դարձավ այս նախագծում ես և Հակոբը մարմնավորում ենք սիրահար զույգի: Ուզում եմ նշել, որ մեր եթերային զույգը համարում եմ ստացված»,- ասաց Մարիամ Ալեքսանյանը:

Մեզ հետ զրույցում դերասան Հակոբ Տեր-Վարդանյանը ևս նշել է, որ Մարիամի ներկայությունը նկարահանման հրապարակումն օգնել է իրեն:

«Տեսակով Մարիամը շատ թեթև անձնավորություն է և նմանօրինակ ձևաչափում իր փորձը շատ է օգնում և առհասարակ իր ներկայությունը միայն դրական միջավայր է հաղորդում»,- ասաց դերասանը:

Նշենք, որ ողջ գործողությունները զարգանում են հյուրանոցային տարածքում և գրեթե բոլոր նկարահանումներն օրեր շարունակ իրականացվել են հյուրանոցի տարածքում: Հումորային տեսարաններ, սիրային պատմության զարգացում և սիրված դերասաններ մի նախագծում: