Սերժ Թանկյանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի եւ Իլհամ Ալիեւի դեմ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սերժ Թանկյանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի եւ Իլհամ Ալիեւի դեմ




Հայտնի ռոք երաժիշտ, «System of Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին վերջին լարմանը։

«Ադրբեջանը գնդակոծում է հայկական դիրքերը հայկական տարածքում»,- գրել է Թանկյանը սոցցանցերի իր էջում՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի եւ նախագահ Իլհամ Ալիեւի դեմ։


Նշենք, որ երեկ, ապրիլի 11-ին, ժամը 16։00-ին Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները մեքենայով մոտենեցել են Տեղ գյուզի սահմանամերձ հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողներին, որից հետո կրակ են բացել ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ։ Փոխհրաձգության հետեւաանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր։ Ադրբեջանը պաշտոնապես հայտնել է երեք զոհի մասին։