Աշխարհահռչակ թավջութակահար HAUSER-ը «ՀԱՅԱ» փառատոնի շրջանակում համերգ կունենա Երեւանում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աշխարհահռչակ թավջութակահար HAUSER-ը «ՀԱՅԱ» փառատոնի շրջանակում համերգ կունենա Երեւանում




Աշխարհահռչակ թավջութակահար HAUSER-ը հունիսի 17-ին ելույթ կունենա Երեւանում։ Հայտնի երաժիշտի հայաստանյան առաջին մենահամերգը կկայանա «ՀԱՅԱ» փառատոնի շրջանակում։ Այս մասին հայտարարված է փառատոնի ինստագրամյան էջում։

HAUSER-ը մի շարք համաշխարհային մրցույթների դափնեկիր է, նա հանդես է եկել այնպիսի արտիստների ու խմբերի հետ, ինչպիսիք են Էլթոն Ջոնը, Անդրեա Բոչելին, U2-ն, Red Hot Chili Peppers-ը, Ջորջ Մայքլը, Aerosmith խմբի հայտնի մեներգիչ Սթիվեն Թայլերը եւ մի շարք այլ անուններ։

Կազմակերպիչների խոսքով՝ խորվաթ թավջութակահարը հայաստանյան հանդիսատեսին կգրավի իր անզուգական կենդանի կատարումներով, որոնք «բաց թողնել չի կարելի»։



Համերգի տոմսերի վաճառքը կսկսվի ուրբաթ օրը՝ ապրիլի 14-ին, ժամը 14:00-ին։ Տոմսերը կարող եք ձեռք բերել Hayafest.com, Ticketon, Tomsarkgh, Toms.am կայքերից։

«ՀԱՅԱ» փառատոնն իր մեկնարկը տվեց նախորդ տարի՝ հայկական բեմ հրավիրելով այնպիսի աստղերի, ինչպիսիք են Զազը, 50 Cent-ն ու G-Unit խումբը, ինչպես նաեւ՝ Let Zeppelin Symphonic նախագիծը։ Փառատոնի շրջանակում նախորդ աշնանը նախատեսված էր նաեւ Քրիստինա Ագիլերայի երեւանյան մենահամերգը, որը, սակայն, հետաձգվեց հայկական սահմանին լարվածության պատճառով։ Երգչուհին անձամբ հանդես էր եկել հաղորդագրությամբ,-«Աշխատում ենք Երեւանում «ՀԱՅԱ» փառատոնի համերգը տեղափոխելու ուղղությամբ։ Փորձում ենք նշանակել ավելի նպատակահարմար ամսաթիվ, որը կհայտարարենք շուտով»,-գրված էր նրա պաշտոնական էջում։