Բրյունետը կներկայացնի եվրատեսիլյան Future Lover երգի նոր տարբերակն ու կունենա երգի պրեմիերա - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Բրյունետը կներկայացնի եվրատեսիլյան Future Lover երգի նոր տարբերակն ու կունենա երգի պրեմիերա




«Առաջին աիքի» «Առաջին ստուդիա»-ի հերթական թողարկման հյուրը «Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետն է։ Երգչուհին հաղորդման ընթացքում կներկայանա անակնկալներով․ կկատարի իր նոր՝ «Դիմակ» երգը, ինչպես նաեւ՝ «Future Lover»-ի քավր տարբերակը:

Բրյունետի մասնակցությամբ հաղորդումը կարող եք դիտել շաբաթ օրը՝ ապրիլի 15-ին, ժամը՝ 22:30-ին:


Այս շրջանում, ի դեպ, երգչուհին եվրատեսիլյան շրջագայությունների մեջ է։ Նա արդեն հասցրել է ելույթ ունենալ Մադրիդում, հանդիպել մրցույթի մյուս մասնակիցներին ու երկրպագուներին։ «Եվրատեսիլ»-ի պաշտոնական մասը կմեկնարկի մայիսին։ Մայսի 9-ին կկայանա մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը, 11-ին՝ երկրորդը։ Հենց այդ օրը Հայաստանի ներկայացուցիչը 2-րդ համարի ներքո կկատարի իր Future Lover երգը։ Իսկ եզրափակիչ համերգը, որի ընթացքում կորոշվի մրցույթի հաղթողը, կկայանա մայիսի 13-ին։ «Եվրատեսիլ 2023»-ը անցկացվելու է Լիվերպուլում։