Ջո Բայդենը Լեդի Գագային նշանակել է Նախագահական կոմիտեի արվեստի եւ հումանիտար գիտությունների համանախագահ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ջո Բայդենը Լեդի Գագային նշանակել է Նախագահական կոմիտեի արվեստի եւ հումանիտար գիտությունների համանախագահ




Նախագահ Ջո Բայդենը «Գրեմմիի» մրցանակակիր Լեդի Գագային եւ պրոդյուսեր Բրյուս Քոենին նշանակել է Նախագահական արվեստի եւ հումանիտար գիտությունների հանձնաժողովի համանախագահներ:

Կոմիտեում ընդգրկված են «վաստակավոր արվեստագետներ, գիտնականներ եւ բարերարներ, ովքեր լուրջ նվիրվածություն են ցուցաբերել արվեստին եւ հումանիտար գիտություններին»:

Կոմիտեն վերսկսել է իր աշխատանքը հնգամյա ընդմիջումից հետո. խորհուրդը լուծարվել է Թրամփի վարչակազմի օրոք՝ ի նշան բողոքի նախկին նախագահի պատասխանի՝ 2017 թվականին Վիրջինիա նահանգի Շառլոտսվիլ քաղաքում սպիտակների գերակայության ցույցին: Թրամփն այն ժամանակ ասել էր, որ անկարգությունների երկու կողմերում էլ կան «շատ լավ մարդիկ»:

Սեպտեմբերին Բայդենը ստորագրել է գործադիր հրաման՝ վերագործարկելով կոմիտեն, որը ստեղծվել էր 1982 թվականին նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի օրոք՝ որպես Թանգարանների եւ գրադարանային ծառայությունների ինստիտուտի մաս:

Հանձնաժողովի կազմում ընդգրկված էին նաեւ հեռուստատեսային պրոդյուսեր Շոնդա Ռայմսը, «Գրեմմիի» մրցանակակիր Ջո Ուոլշը եւ դերասաններ Ջորջ Քլունին, Ջենիֆեր Գարները, Թրոյ Կոտզուրը, Ջոն Բապտիստը եւ Քերի Վաշինգտոնը։

Լեդի Գագան կատարել է «The Star-Spangled Banner»-ը Բայդենի 2021 թվականի երդմնակալության ժամանակ ու նրա հավատարիմ աջակիցն է եղել նրա նախագահական քարոզարշավի ընթացքում։