«Մեր ժամանակների լավագույն սոպրանոներից մեկը» ելույթ կունենա Երևանում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Մեր ժամանակների լավագույն սոպրանոներից մեկը» ելույթ կունենա Երևանում




«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 24-րդ փառատոնի նախաձեռնությամբ մայիսի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ելույթ կունենա Վերոնիկա Ջիոևան։
 
Քննադատները նրան անվանում են «Աստվածատուր երգչուհի» «օպերային դիվա» կամ «մեր ժամանակի լավագույն սոպրանոներից մեկը», «Ինչ գեղեցիկ ձայն է, ինչպես Rolls-Royce-ը, նա պետք է երգի աշխարհի լավագույն թատրոններում»:

 Լսելով Վերոնիկային՝ Դմիտրի Խվորոստովսկին ասաց. «Այսօր Վերոնիկա Ջիոևան ամենապահանջված երգչուհիներից է ոչ միայն Ռուսաստանում, այլև նրա սահմաններից դուրս»։

Որպես Ռուսաստանի Մեծ թատրոնի, Մարիինյան և Միխայլովսկու թատրոնների հրավիրյալ մեներգչուհի՝ նա համագործակցում է այնպիսի օպերային թատրոնների հետ, ինչպիսիք են Ժնևի Մեծ թատրոնը, Ցյուրիխի օպերան, Բրյուսելի «La Monnaie» թատրոնը, Մադրիդի թագավորական թատրոնը, գերմանական օպերան Բեռլինում, Համբուրգի պետական օպերան, Պրահայի օպերան, Ֆինլանդիայի ազգային օպերան, Հյուսթոնի օպերան, Վերոնայի ֆիլհարմոնիկ թատրոնը, Բարիիի Պետրուզելիի թատրոնը, Բոլոնիայի թատրոնը, Պալերմոյում գտնվող Մասիմո թատրոնը: 

2022 թվականի մարտին Ցյուրիխի օպերայում Ջիոևայի դեբյուտը Լեդի Մակբեթի դերում Վերդիի «Մակբեթ» օպերայում՝ քննադատներն անվանեցին «սենսացիա»։ Դիրիժորներից և ռեժիսորներից, որոնց հետ երգչուհին աշխատել է՝ Մարիս Յանսոնսը, Վալերի Գերգիևը, Թրևոր Պիննոքը, Միխայիլ Պլետնևը, Վլադիմիր Ֆեդոսեևը, Թեոդոր Կուրենտզիս, Ինգո Մեցմախերը, Յուրի Բաշմետը, Վլադիմիր Սպիվակովը, Հարթմուտ Հենչենը, Ռոդիոն Շչեդրինը, Սիմոնե Յանգը, Դմիտրի Չեռնյակով, Պիտեր Սելլարս, Պակո Ազորին։ 

Ատիստուհուն երևանյան համերգին կնվագակցի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ՝ դիրիժոր Սերգեյ Սամբատյանի ղակավարությամբ։ 

Համերգի ծրագրում կհնչեն արիաներ հայտնի օպերաներից:

 Տոմսերը կարող եք ձեռք բերել Ticketon.am-ից, Tomsarkgh.am-ից, Արամ Խաչատրյան համերգասրահի տոմսարկղից կամ զանգահարելով +37477805687 հեռախոսահամարին։ Տոմսերի արժեքը՝ 5000-30.000 ՀՀ դրամ