Լրահոս

Հինգ աստղեր, ովքեր հայտնի են դարձել սեքս-տեսագրությունների շնորհիվ




Սեքսը մարդկությանը հուզող ամենաբուռն թեմաներից մեկն է։ Իսկ հայտնիները դա լավ գիտեն։ Ավելին, նրանք դա այնքան լավ են հասկանում, որ դա օգտագործում են իրենց շահերից ելնելով, այն է՝ հայտնի դառնալու համար։ Այսօր որոշեցինք հիշել 5 հայտնիների, ովքեր սեքսի շնորհիվ դարձան այնպիսին, ինչպիսին կան։

Քիմ Քարդաշյան



Մեր հայտնի հայրենակցուհին փառքի է հասել, երբ 2008 թվականին «հրապարակել» է նախկին ընկերոջ՝ Ռեյ Ջեյի հետ 39 րոպեանոց տնային սեքս-տեսագրությունը։ Հենց այս տեսանյութը դրեց նրա բիզնես կայսրության ամուր հիմքը: Նա հիմնադրեց իր կայսրությունն այն բանից հետո, երբ սեքս-տեսագրությունը բերեց նրան հսկայական հայտնիություն եւ նույնիսկ խթանեց իր ընտանիքի կարիերան: Քիմը նաեւ 3 միլիոն ֆունտ ստեռլինգ է ստացել այն բանից հետո, երբ գործարք է կնքել իրավունքների սեփականատերերի հետ:

Տուլիսա



Երգչուհին արդեն հայտնի էր, բայց նրա սեքս-տեսագրությունը նախկին ընկերոջ հետ երկրաչափական պրոգրեսիայով մեծացրեց նրա հայտնիությունը: Տեսանյութում երեւում է, որ նա օրալ ջերմություն է ցուցաբերում իր նախկին սիրելիի նկատմամբ: Այս միջադեպը լայնորեն լուսաբանվեց ԶԼՄ-ներում։ Տեսանյութի «արտահոսքից» հետո Տուլիսան FHM-ի կողմից ճանաչվել է աշխարհի ամենասեքսուալ կինը։

Փերիս Հիլթոն



2004 թվականին թողարկված Փերիսի սեքս-տեսագրությունն իր այն ժամանակվա ընկերոջ՝ Ռիկ Սոլոմոնի հետ, դարձավ կուլտային հիթ: Դա նրան անմիջապես աստղ դարձրեց: Տեսահոլովակն «թողարկվել է» նկարահանումից 3 տարի անց։

Պամելա Անդերսոն



Պամելայի սեքս-տեսագրությունն էլ ավելի խթանեց նրա կարիերան որպես դերասանուհի: 1995 թվականին Պամելան եւ նրա ամուսին Թոմի Լին նկարահանեցին սեքս-տեսագրություն իրենց մեղրամսի ժամանակ: Այդ ժապավենը գողացվել է նրանց անձնական հավաքածուից։ Նա դատի է տվել այն կայքին, որը հրապարակել է տեսանյութը, սակայն հետաքրքիր է, որ որոշ կայքերում ֆիլմը դեռ հասանելի է։

Քեթի Փրայս



Մոդել Քեթի Փրայսի սեքս-ձայնագրությունը Level-ի վոկալիստ Դեյն Բոուերսի հետ փոխեց նրա կյանքը։ Զույգը բուռն հարաբերություններ է ունեցել 1998-ից 2000 թվականներին։ Տեսանյութն այնքան մեծ ուշադրություն է գրավել, որ թողարկման պահին ունեցել է ռեկորդային 20 միլիոն դիտում։ Սա նրան հայտնի դարձրեց մեկ գիշերվա ընթացքում: