Եգոր Կրիդն ամուսնանո՞ւմ է - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Եգոր Կրիդն ամուսնանո՞ւմ է




Երգիչ Եգոր Կրիդը նշանադրության մասին լուրեր է հրահրել, հայտնում է «НЕОПРА, БЛИН!» տելեգրամյան ալիքի:

Սթրիմներից մեկում Կրիդն ասել է, որ ամուսնության առաջարկություն է արել սիրելիին։ Արտիստը չի բացահայտել իր ընկերուհու ինքնությունը։ «Այլեւս ամուրի չեմ»,-նշել է երաժիշտը:

Ավելի վաղ բլոգեր Եվա Միլլերը հայտնել էր, որ բաժանվել է իր ընկերոջից՝ Գերման Չերնիխից՝ Եգոր Կրիդի հանդեպ ունեցած սիրո պատճառով։ Երգչի հանդեպ նրա զգացմունքներն արտահայտվել են այն բանից հետո, երբ սկսել է արտիստի հետ ժամանակ անցկացնել համակարգչային ակումբում: Երաժիշտը ուշադրության նշաններ է ցույց տվել աղջկան, ինչը վերջինին շատ է շոյել։ Նա բացատրել է, որ նախկին ընկերն իրեն չէր գնահատում, ուստի արտիստի ուշադրությունը հաճելի էր: