Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն Թուրքիայում ընթացող Մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն Թուրքիայում ընթացող Մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում




Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թուրքական Անթալիա քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության հենացատկի վարժության եզրափակչում Արթուր Դավթյանը հավաքեց 15,033միավոր և զբաղեցրեց առաջին հորիզոնականը:

Դավթյանը Եվրոպայի չեմպիոն էր դարձել նաև 2021 թվականին, բայց նժույգ-թափերի վարժությունում:

Նախօրեին Արթուր Դավթյանը դարձել էր Եվրոպայի առաջնության առանձին գործիքներից նժույգ-թափերի վարժության բրոնզե մեդալակիր, իսկ Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Վահագն Դավթյանը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր օղակների վարժությունում: