«Լավ է արել Արամը». Տիգրան Ներսիսյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Լավ է արել Արամը». Տիգրան Ներսիսյան




«Լավ ա արել Արամը, իրա դիրքորոշումն ա արտահայտել: Էս ի՞նչ աղմուկ ա՝ ադրբեջանցիները գնում են, լքում են և այլն, ինչի՞ են եկել, ինչի՞ եք թույլ տվել, որ գան: Ի՞նչ եք ուզում ապացուցել, որ դուք ուզում եք խաղաղություն մի ազգի, երկրի հետ, որի ամբողջ նպատակը քեզ ոչնչացնելն է՞, էդ ե՞ք ուզում այդ երկրի հետ: Լավ են արել մարզիկները՝ գնացել են, շուտ պիտի գնային, պիտի չգային ընդհանրապես»,- PARA TV-ի եթերում անդրադառնալով դիզայներ Արամ Նիկոլյանի քայլին ու դրա վերաբերյալ իշխանականների արձագանքներին՝ ասել է ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը:

Հիշեցնենք՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ Նիկոլյանը Ադրբեջանի դրոշը վառել և դուրս էր հանել դահլիճից։