Հանրակացարանում հայտնված՝ միմյանցից տարբեր երիտասարդների պատմությունը․ այսօրվանից մեկնարկում է «Իրար դեմ» սերիալը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հանրակացարանում հայտնված՝ միմյանցից տարբեր երիտասարդների պատմությունը․ այսօրվանից մեկնարկում է «Իրար դեմ» սերիալը



Այսօրվանից «Շանթ» հեռուստաընկերության եթերում կմեկնարկի նոր՝ «Իրար դեմ» հեռուստասերիալը, որը եկել է փոխարինելու արդեն սիրված՝ «Հատուկ դասարան»-ին։ Հեռուստադիտողը, սակայն, չի հասցնի կարոտել իր սիրելի հերոսներին, քանի որ նրանց մարմավորող դերասաններից շատերը ներառված են նաեւ «Իրար դեմ» նախագծում։ Հեռուստանախագծի սցենարիստը կրկին Անի Մաղաքյանն է, իսկ ռեժիսորը՝ Ռաֆայել Հովհաննիսյանը։

««Հատուկ դասարան»-ը, իհարկե, շատ է սիրվել, եւ եղել է հեռուստադիտողների՝ նախորդ տարվա ֆավորիտ նախագիծը։ Պատարստ եմ նրան, որ կսկսեն համեմատել նախագծերը, բայց վստահ եմ, որ սիրվելու ու մեծ քննարկումների առիթ է տալու նաեւ «Իրար դեմ»-ը։ Այնպես է ստացվել, որ մեր յուրաքանչյուր նախագիծ դառնում է այնպիսին, որ հեռուստադիտողը չի պատկերացնում, թե սրանից հետո ինչ պիտի լինի, որ նայեն, բայց մենք սիրում ենք զարմացնել ու ամեն անգամ մի նշաձող բարձրացնել»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Անին։



«Իրար դեմ»-ը մի քանի անծանոթ եւ միմյանցից շատ տարբեր երիտասարդների մասին է, որոնք տարբեր պատճառներով հայտնվում են նույն հանրակացարանի տանիքի տակ,-«Նրանցից յուրաքանչյուրի մոտիվացիան եւ այդտեղ գտնվելու պատճառները տարբեր են։ Հեռուստադիտողին կներկայացնենք ընկերության ու սիրո գեղեցիկ պատմություններ։ Նոր նախագծում զբաղված են Մերի Քոչարյանը, Հրանտ Հովսեփյանը, Բորիս Մելքոնյանը, Դալիթան, Մանվել Խաչատրյանը, Նելլի Խերանյանը եւ այլք։ Փորձել ենք ըստ պահանջների՝ շարունակել համագործակցությունը նախորդ քասթի մի մասի հետ։ Նրանց, ում հետ չստացվեց շարունակել աշխատել, շատ սիրում եմ ու հուսով եմ՝ առիթ կլինի նոր նախագծերում կրկին համագործակցել»։

 
Սերիալի գլխավոր հերոսները Կամիլան, Սոսը, Լիլիթը, Էդոն, Արեգը եւ Էսթերն են։ Անիի խոսքով՝ միմյանցից շատ տարբեր կերպարներ են,- «Առաջին հայացքից՝ տարօրիանակ ու անհասկանալի է, թե ինչպես է հնարավոր, որ իրարից այսքան տարբեր մարդիկ ընկերանան։ Այս կերպարների բազմազանությունը ավելի է հետաքրքրացնում թե սերիալի վրա աշխատանքը, թե հենց բուն նախագիծը։ Նախագծի ռեժիսորը Ռաֆայել Հովհաննիսյանն է։ Առաջին անգամ ենք միասին աշխատում եւ, կարծես, արդեն իրար լավ ենք հասկանում։ Ինձ համար կարեւոր էր, որ նոր ռեժիսորը գրագետ աշխատի սցենարի հետ եւ հասկանա սցենարիստի աշխատանքի նրբությունները»,-հավելեց Անին։