Աստղագուշակ՝ ապրիլի 20-ի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղագուշակ՝ ապրիլի 20-ի համար




ԽՈՅԵՐ

Այսօր ձեր սիրելին շատ կցանկանա գործել անմիտ եւ տրամաբանությունից դուրս: Աշխատեք խելքի բերել նրան, քանի որ միայն ձեզ մոտ կստացվի դա:

ՑԼԵՐ


Այսօր սիրելին ձեր խոսքերը կհասկանա ոչ այնպես, ինչպես դուք կցանկանայիք, ավելին` նա միանգամայն սխալ կընկալի դրանք:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Եթե դուք ցանկանում եք ինչ-որ բան ստանալ ձեր սիրելիից, ապա այսօր դուք պետք է անսարք սկավառակի նման անընդհատ կրկնեք դա նրան:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր սիրելին իրեն կդրսեւորի որպես հոգեբան եւ կասի ձեզ, թե ինչ խնդիրներ ունեք դուք եւ ինչպես կկարողանաք ազատվել դրանցից:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր աստղերը հուշում են ձեզ սիրելիի հետ զբաղվել սպորտով: Միասին հոգնելով եւ հոգնածությունը մեկ գավաթ սուրճի սեղանի շուրջ թոթափելով` դուք կզգաք, թե որքան եք մտերմանում:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր լավ օր է, որպեսզի սիրելիի հետ փիլիսոփայեք: Կարող եք զրուցել կյանքիիմաստի, սկզբի եւ այլ բաների մասին:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր դուք դժվարությամբ կկարողանաք միայնակ լուծել ձեր խնդիրները, այնպես որ` ձեր սիրելիի օգնությունը անհրաժեշտ կլինի ձեզ:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր դուք ակտիվորեն ձեր սիրելիին կապացուցեք ձեր ինքնուրույնությունն ու անկախությունը: Հուսանք` նա ճիշտ կհասկանա ձեզ:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր սիրելին հակված կլինի ստանդարտ խնդիրների ոչ ստանդարտ լուծմանը, ինչն, իհարկե, կզարմացնի ձեզ: Ըստ ձեզ` նորմալ մարդիկ նման կերպ չէին վարվի երբեք:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Ինչ-որ լավ բան այսօր կգնա ձեր կյանքից կամ էլ ինչ-որ լավ մեկը: Իսկ արդեն վաղվանից կտրուկ փոփոխություններ չեն սպասվում ձեզ:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր սիրելին ձեզ անսպասելի նվեր կմատուցի եւ հավանական է, որ նաեւ ոչ այդքան պետքական: Ամեն դեպքում, չմոռանաք շնորհակալություն հայտնել նրան:

ՁԿՆԵՐ

Այսօր դուք ինչ-որ տհաճ բան կզգաք ձեր սիրելիի հանդեպ, որի պատճառը ձեզ անհայտ կլինի: