Արամ Նիկոլյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արամ Նիկոլյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել




Ադրբեջանը հայ ոճաբան Արամ Նիկոլյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել՝ Երեւանում Ադրբեջանի դրոշն այրելու փաստի կապակցությամբ։

Այդ մասին տեղեկությունը տարածել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի իրավապահներին։

Հիշեցնենք, որ Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ միջադեպ գրանցվեց։

Ըստ սցենարի` խորհրդանշական ինքնաթիռից դուրս էին գալիս բորտուղեկցորդուհիները և տվյալ երկրի դրոշն իրենց ձեռքին կանգնում բեմահարթակին։ Այն բանից հետո, երբ Ադրբեջանի դրոշը դուրս բերվեց, անսպասելի դեպի բեմ վազեց հայտնի ոճաբան Արամ Նիկոլյանը, վերցրեց աղջկա ձեռքից դրոշն ու հենց բեմում այրեց այն։