«Աշխատել եմ, աշխատում եմ և ոչ մի խնդիր չունեմ». Արամ Նիկոլյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Աշխատել եմ, աշխատում եմ և ոչ մի խնդիր չունեմ». Արամ Նիկոլյան




«Ինձ ոչ մեկը Հ1-ից չի հեռացրել, ես այստեղ աշխատել եմ, աշխատում եմ և ոչ մի խնդիր չունեմ»,- այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց դիզայներ, ոճաբան Արամ Նիկոլյանն, անդրադառնալով այն լուրերին, թե Հանրային հեռուստաընկերությունից փորձում են հեռացնել իրեն:

Ոճաբանը նաև նշեց, որ աշխատանքը բնականոն կերպով շարունակվում է նաև «Արամ Նիկոլյան» հագուստի խանութ սրահում: Նիկոլյանն այլ հարցերի չցանկացավ պատասխանել, նշելով, որ առաջիկայում հանդես է գալու մամուլի հաղորդագրությամբ. «Այս պահին այլ բան ասել չեմ կարող, առաջիկայում պրես ռելիզ կտարածեմ ու կխոսեմ», - ասաց ոճաբանը:

Հիշեցնենք, որ Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ միջադեպ գրանցվեց։ Ըստ սցենարի` խորհրդանշական ինքնաթիռից դուրս էին գալիս բորտուղեկցորդուհիները և տվյալ երկրի դրոշն իրենց ձեռքին կանգնում բեմահարթակին։ Այն բանից հետո, երբ Ադրբեջանի դրոշը դուրս բերվեց, անսպասելի դեպի բեմ վազեց հայտնի դիզայներ, ոճաբան Արամ Նիկոլյանը, վերցրեց աղջկա ձեռքից դրոշն ու հենց բեմում այրեց այն։


Նյութի աղբյուրը այստեղ: