Արսեն Հարությունյան. «Կփոխեմ քաշային կարգը և կմասնակցեմ Օլիմպիական խաղերին» - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արսեն Հարությունյան. «Կփոխեմ քաշային կարգը և կմասնակցեմ Օլիմպիական խաղերին»




Ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը (61 կգ) Եվրոպայի եռակի չեմպիոն դառնալուց հետո հայտնել է, որ կվերադառնա 57 կգ քաշային կարգ, որպեսզի մասնակցի 2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերին:

Եվրոպայի եռակի չեմպիոն դառնալու մասին

«Մի փոքր լարվածություն կար, բայց հենց որ ոտք դրեցի մրցագորգ, այդ ամենն անցավ: Ինձ համար կարևոր չէ, թե ով է իմ մրցակիցը, երբ ես գորգ եմ բարձրանում, ուզում եմ հաղթել: Ես տեսա ինձ որպես չեմպիոն, այնպես որ, վստահ բարձրացա գորգ և հաղթեցի:

Երբ առաջին անգամ հաղթեցի ԵԱ-ում, բոլորովին այլ էմոցիաներ ապրեցի, քան հիմա: Երբ երկրորդ անգամ հաղթեցի, շատ ուրախ էի, իսկապես անհամբերությամբ էի սպասում երրորդ անգամ Եվրոպայի չեմպիոն դառնալուն, քանի որ այս տարի պետք է ինքս ինձ ապացուցեի, որ իզուր չեմ մարզվել օր ու գիշեր»:

Քաշային կարգը փոխելու մտադրության մասին


«Կփոխեմ քաշային կարգը և կդառնամ 57 կգ քաշայինների աշխարհի չեմպիոն: Այս տարի կանեմ ամեն ինչ և բաց չեմ թողնի աշխարհի չեմպիոն դառնալու հնարավորությունը: 57 կգ քաշային կարգում առաջինը կլինեմ և կմասնակցեմ Օլիմպիական խաղերին, հիմա շատ վստահ ասում եմ՝ թող բոլոր մրցակիցները պատրաստվեն»,- 23-ամյա ըմբիշի խոսքը մեջբերում է UWW-ի մամուլի ծառայությունը:

 
 Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը Եվրոպայի առաջնության եզրափակիչում 5-2 հաշվով առավելության էր հասել Ալբանիան ներկայացնող Զելիմխան Աբակարովի նկատմամբ:

Հիշեցնենք, որ Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում աշխարհի գավաթակիր Վազգեն Թևանյանը (65 կգ) նույնպես դարձել էր Եվրոպայի չեմպիոն: