«Հայկական ժամանակ»-ի դեմ զրպարտություն տարածելու համար հայցադիմում է ներկայացվելու․ Փաստաբանը՝ Արամ Նիկոլյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Հայկական ժամանակ»-ի դեմ զրպարտություն տարածելու համար հայցադիմում է ներկայացվելու․ Փաստաբանը՝ Արամ Նիկոլյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին




Արամ Նիկոլյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին հայտարարություն է տարածել նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը․

«Արամ Նիկոլյանի գործով քրեական վարույթ չի նախաձեռնվել՝ հանցակազմի բացակայությաբ,

Արամ Նիկոլյանին աշխատանքից չեն ազատել, այլ միայն ոստիկանական միջամտությամբ չեն թողնում մուտք գործել Հ1-ի շենք,

Դրոշ այրելու համար Արամ Նիկոլյանը գումար չի ստացել, այդ կեղծ լուրը տարածում է «Հայկական ժամանակը», որի դեմ զրպարտություն տարածելու համար հայցադիմում է ներկայացվում,

Արամ Նիկոլյանին արգելվում է մուտք գործել գրադարան և բոլոր ոստիկանական պահակակետեր ունեցող հիմնարկներ՝ ոստիկանության ղեկավարության ցուցումով:

Սրանք սեփական երկրում անձնական հետապնդման, խոսքի ազատության բիրտ արգելման և ճնշումների ցցուն օրինակներ են:

Հ.Գ. Կարևորը՝ Արամ Նիկոլյանի դուխը տեղն է, և այս ամեն ինչի վրա պարոն Նիկոլյանը լայն ժպտում է»: