Սուպեր Սաքոն և Հայկոն ներկայացնելու են նոր տեսահոլովակ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սուպեր Սաքոն և Հայկոն ներկայացնելու են նոր տեսահոլովակ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ




Շուտով լսարանի դատին ռեփեր Սուպեր Սաքոն համատեղ տեսահոլովակ և երգ է ներկայացնելու Սպիտակցի Հայկոյի հետ: Tert.am Life-ը զրուցել է տեսահոլովակի ռեժիսորի հետ և ներկայացնում է մանրամասներն ու BACKSTAGE լուսանկարները:

«Տեսահոլովակը նկարահանել ենք Երևանում և աշխատել առավոտյան ժամերից սկսած, որպեսզի կարողանանք ապահովել լռությունն ու իրականացնել նկարահանումները: Ներկայացնելու ենք նրանց երկուսին էլ մի փոքր այլ կերպարներում՝ վերցնելով մասնագիտություններ մեր առօրյայից»,- ասաց Արեն Բայադյանը:



Արեն Բայադյանը նաև հավելեց, որ դաշտում տեղյակ է բոլորի մասնագիտական հնարավորությունների մասին:

«Փորձել ենք գույներ տալ երգին նման մոտեցմամբ ու ես ունեմ հստակ հմտություններ՝ արտիստներին տալու առաջադրանքներ, որոնք նրանք կկարողանան կատարել և արդյունքում կստանանք նման տեսահոլովակ»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ Սուպեր Սաքոյի և Հայկոյի նախկին համագործակցությունը՝ «Մի գնա» երգը յութուբում գերազանցել է 200 մլն դիտումը: