Բրյունետը՝ Future Lover-ի ստեղծման ու Իրու Խեչանովիի հետ մտերմության մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Բրյունետը՝ Future Lover-ի ստեղծման ու Իրու Խեչանովիի հետ մտերմության մասին




«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը Ամստերդամում հարցազրույց է տվել ESCBubble-ին։ Երգչուհին պատմել է Future Lover երգի պատմության մասին։

Հարցին արդյոք երգը գրե՞լ է սեփական ապրումներից ելնելով, Բրյունետը պատասխանել է,-«Այո, ես պայքարել եմ անհանգստության ու հոգեկան առողջության խնդիրների դեմ։ Գիտեմ, որ շատերն են պայքարում դրա դեմ, եւ կարծում եմ՝ մենք պետք է սիրենք ինքներս մեզ, որպեսզի դուրս գանք այդ իրավիճակից։ Պետք է նաեւ խոսենք այդ մասին, որպեսզի օգնենք մեկս մյուսին»։

Բրյունետը նաեւ խոսել է իր եւ Վրաստանը ներկայացնող հայազգի երգչուհի Իրու Խեչանովիի մտերմության մասին,-«Մենք, նույնիսկ, միասին պար ենք բեմադրել։ Նա շատ լավ ու հիասքանչ մարդ է»,-ասել է Հայաստանի ներկայացուցչը։

Բրյունետը Future Lover երգը կատարելու է մայիսի 11-ին՝ «Եվրատեսիլ 2023»-ի երկրորդ կիսաեզրափակչում՝ երկրորդ համարի ներքո։ Մրցույթի առաջին կիսաեզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 9-ին, եզրափակիչը՝ 13-ին։ Մրցույթը հյուրընկալվելու է Լիվերպուլում։


Լուսանկարը՝ Քոլոյան Ռոբերտի