Սյուզի Մելիքյանը` լինելով Հայաստանում, չի մասնակցել իր մայրիկի շքեղ տարեդարձին. ո՞վ է արգելում կամ խոչընդոտում…

Սակայն երեկ մեզ համար բացահայտում էր այն, որ Սյուզին ասես չի շփվում նաև իր մայրիկի հետ:
Բանն այն էր, որ երել երգչուհու մայրիկի ծննդյան տարեդարձն էր, իսկ երգչուհու քույրը`Մարիամը, մայրիկի հետ մի քանի հրապարակում էր արել ու նշել, որ երջանիկ է, որ հենց նա է իր մայրը, իսկ Սյուզին`մեկը մյուսից սեքսուալ հրապարակումներ էր արել, սակայն չէր շնորհավորել մայրիկի ծննդյան տարեդարձը:

Այս առիթով StarNews-ի մոտ հարց էր առաջացել`արդյոք երգչուհին կապ չունի նաև մայրիկի հետ, սակայն Սյուզին հերքել է ծնողների հետ կապ չունենալը և միայն մեր հրապարակումը կարդալուց հետո նա հրապարակել է իր մայրիկին`կեսգիշերին ուղարկած ծաղիկները, ինչպես նաև լուսանկար ծնողների հետ ու հայտնել, որ պարզապես իր անձնականը նա չի հրապարակում սոցիալական ցանցերում:


Նշենք, սակայն, որ երգչուհին լինելով Հայաստանում, չի մասնակցել մայրիկի ծննդյան տարեդարձին:Ծնողների կողքին տորթի մոմերը փչելիս եղել են Սյուզիի քույրն ու որդիները, որոնց հետ, ինչպես արդեն նշեցինք, երգչուհին երկար ժամանակ է`կապ չունի:
