Էդգարը ցանկանում է տղա ունենալ. Անի Պետրոսյանն առաջին անգամ պատմում է ամուսնանալու մաս - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Էդգարը ցանկանում է տղա ունենալ. Անի Պետրոսյանն առաջին անգամ պատմում է ամուսնանալու մաս



Ամալյա Հովհաննիսյանի LIFEROOM հաղորդման հերթական հյուրը դերասանուհի Անի Պետրոսյանն է։ Հարցազրույցի ընթացքում Անին մի քանի բացահայտում արեց

Հաղորդավարուհու այն դիտարկմանը, թե վերջին շրջանում շրջանառվում են իր և գրող Էդգար Կոստանդյանի սիրավեպի մասին լուրերը՝ Անին հետևյալ կերպ արձագանքեց.

«Մենք ամուսնացած ենք, բոլորին եմ ասում, որ իմանաք։ Արդեն մեկ տարի կլինի համարյա։
Նշանվել ենք նախանցած տարի իմ ծնունդին, էս նոր տարվան որոշեցին մեր հարաբերությունները վերջնական օրինականացնել։ Ես ուզում եմ նշել, որ չեմ սիրում իմ անձնական կյանքը հանրայնացնել, նկարներ տեղադրել և այլն։ Իրականում երևի երիտասարդ սերնդի հետ շփումը էդ ամենինչը սոց հարթակներում ջրի երես հանեց։ Մեր հերթական հավաքույթների ժամանակ կողքից նկարված հոլովակ էր, հրապարակել էր սերիալի դերասաններից մեկը և ես ընդամենը կիսվել եմ այդ սթորիով ու այդ ժամանակ այնքան ուրախ էինք, որ չէինք մտածում ոչնչի մասին»:

Անին Նաև խոսեց իր և ամուսնու տարիքային տարբերության մասին՝ նշելով հետևյալը։

«Ես դրա դեմ այնքան եմ պայքարել, նախ երբ մենք ծանոթացանք, ես երբեք չէի կարող պատկերացնել, որ էսպիսի բան կլինի։ Կարող է այլ կերպ հնչել, բայց էնքան մեծ էր իրա սերը, էն որ պտտվում ու էլի գալիս էր, հետո ես էլ սկսեցի իրեն սիրել ու հիմա կարող եմ ասել, որ երևի իրենից հարազատ ես ոչ ոք չունեմ, դե ծնողների մասին չենք խոսում։ Մենք շատ լավ ենք ճանաչում իրար ու լավ ընկերներ ենք։ Արդեն 10 տարի է, իրար գիտենք»:

Դերասանուհին նաև հավելեց, որ Էդգարը ցանկանում է որ իրենք տղա ունենան և ինքն էլ արդեն հոգեպես պատրաստ է մայրանալուն: