Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ ապրիլի 24-ից 30-ը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ ապրիլի 24-ից 30-ը




ԽՈՅԵՐ

Ուշադիր եղեք այն ամենին, ինչը կասի սիրելին: Ինչ-որ արտահայտություն կարեւոր կդառնա ձեր հարաբերությունների հետագա զարգացման կամ շարունակության համար:

ՑԼԵՐ

Բավականին շատ եք հակադրվելու ձեր սիրելիին, ընդ որում՝ ոչ այնքան այն բանի համար, որ նա ինչ-որ սխալ բան կասի, այլ ձեր ներքին անհամաձայնության պատճառով: Փորձեք համը չհանել, ամեն դեպքում:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Հաջողությունն անընդհատ կուղեկցի ձեզ: Անգամ եթե վստահ չեք՝ անել այս կամ այն բանը եւ արդյոք այն կունենա հաջողություն, անպայման արեք, քանի որ ձեզ մոտ այսօր ամեն ինչ կստացվի: Այնպես որ, եթե սիրելիի հետ քննարկելու հարցեր ունեք, ապա ավելի լավ է՝ խոսեք նրա հետ:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Ավելի հակված կլինեք ընկերներ ձեռք բերելու, քան սիրային ծանոթություններ հաստատելու: Սակայն, մի կողմից դա լավ է. ի՞նչ եք անում այդքան շատ երկրպագուներ: Իսկ ընկերները երբեք շատ չեն լինում:

ԱՌՅՈՒԾ

Ստիպված կլինեք հեռախոսով երկար հանգամանքներ պարզել ինչպես ձեր, այնպես էլ ձեր սիրելիին վերաբերող: Դժվար է ասել, թե ինչ զգացումներ դուք կունենաք խոսակցության ընթացքում, բայց առանց դրանց չի լինի ոչինչ:

ԿՈՒՅՍԵՐ

Հեշտ չի լինի կռահել ձեր սիրելիի խոսքերի տակ թաքնված իմաստը: Միգուցե այն պատճառով, որ ոչ մի գաղտնի մտքեր էլ չկան, իսկ միգուցե նա այնքան հմտորեն կթաքցնի դրանք, որ հմուտ խուզարկուն անգամ կդժվարանա հասկանալ:

ԿՇԵՌՔՆԵՐ

Ձեզ վիճակված է ինչ-որ պատասխանատու որոշում կայացնել, որն էականորեն կազդի ձեր սիրելիի բարեկեցության վրա, ուզեք դա, թե՝ ոչ: Այնպես որ, նախքան որոշում կայացնելը, ծանրութեթեւ արեք ամեն բան:

ԿԱՐԻՃՆԵՐ

Պատասխանատու կլինեք ոչ միայն ձեր սիրելիի համար, այլեւ նրա, ով անսպասելիորեն կսիրահարվի ձեզ: Դժվար կլինի նրան բացատրել, որ դուք նրա սիրո կարիքը չունեք:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Ձեր սիրելին ձեր գիտելիքների կարիքը կզգա: Դրանք դուք ցույց եք տվել նրա հետ տարբեր առիթներով զրուցելիս: Այնպես որ, զրուցեք նրա հետ՝ փորձելով թարմ մտքեր հաղորդել նրան:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Ձեր սիրելին ձեզ շատ արժեքավոր, սակայն միանգամայն անօգուտ խորհուրդ կտա, որը գրեթե հնարավոր չի լինի իրականացնել: Չնայած, արժե այն լսել. միգուցե ինչ-որ բան, այնուամենայնիվ, ստացվի:

ՋՐՀՈՍՆԵՐ

Սիրելին կցանկանա ցուցադրել ձեզ իր տաղանդները՝ փորձելով ձեզ հնարավորինս լավ ներկայանալ: Աշխատեք անկեղծորեն հիանալ նրանով: Որեւէ այլ բան ձեզանից չի ակնկալվում:

ՁԿՆԵՐ

Սիրելին հակված չի լինի որւեէ բանում ձեզ մեղադրել, անգամ եթե դուք իսկապես մեղավոր լինեք: Ինչեւէ, օգտվեք այդ առիթից եւ աշխատեք այլեւս սխալներ թույլ չտալ: