Հայաստանի պատմության ամիս Լոս Անջելեսում՝ ամերիկահայ հայտնիների մասնակցությամբ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայաստանի պատմության ամիս Լոս Անջելեսում՝ ամերիկահայ հայտնիների մասնակցությամբ




Լոս Անջելեսի շրջանը Ապրիլը պաշտոնապես հայտարարել է Հայաստանի պատմության ամիս: Մեկ ամիս շարունակ տեղական մեդիա ընկերություններն ու հարթակները կազմակերպում են տարբեր միջոցառումներ՝ խթանելով հայերի պատմության հանրահռչակմանը։ Այդպիսի իրադարձությունների անմիջական մասնակիցն են դառնում ԱՄՆ-ում բնակվող հայտնի հայերը՝ բիզնեսի, հեռուստատեսության, կրթության եւ այլ ոլորտներից։



Հայկական ամսվա շրջանակում թողարկումների շարք է նախաձեռնել նաեւ FOX հեռուստաընկերությունը, որին մասնակցել են Անժելա Սարաֆյանը, պրոդյուսեր Սեւ Օհանյանը, Էրիկ Էսրաիլյանը, Ամանդա Սալասը, Արաքսյա Կարապետյանը եւ այլք։ Ամերիկաբնակ հաղորդավարուհի, Foot Network հեռուստաշոուի մասնակից Լուիզա Շարամատյանը NEWS.am STYLE-ին միջոցառումից լուսանկարներ է տրամադրել ու պատմել հայկական ամսվա շրջանակում նախաձեռնությունների մասին։



«Միջոցառումը կազմում էր Fox LA-ի Good Day LA առավոտյան շոուի մի հատվածը, որը թողարկվելու է ապրիլի 27-ին։ Այն վարելու են Արաքսյա Կարապետյանն ու Ամանդա Սալասը։ Այս թողարկումը նվիրված էր ժամանցային ոլորտում հայտնի դարձած հայերին։ Մենք խոսել ենք հայ լինելու նշանակության եւ այս ամսվա նշանավորման կարեւորության մասին։ Նպատակն այն է, որ խոսենք մեր՝ այն հայերի մասին, ովքեր գոյատեւել են եւ այժմ արարում են ու ապրում»,-պատմեց Լուիզան։



Լուիզա Շարամատյանը «Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմի պրոդյուսերներից է։ Նրա նախաձեռնությամբ ֆիլմը մինչեւ ապրիլի 25-ը անվճար կցուցադրվի Vimeo հարթակում։



«Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմն արդեն արժանացել է կինոփառատոնների ավելի քան 50 մրցանակի, միջազգային հարթակներում ցուցադրվել մոտ 35 անգամ։ Ֆիլմի մտահղացման հեղինակն ու պրոդյուսերը Մանվել Սարիբեկյանն է, սցենարի հեղինակը՝ Ամբեր Կարլինսը, բեմադրող ռեժիսոր՝ Արա Մնացականյան, օրիգինալ երաժշտության հեղինակ՝ Արտաշես Քարթալյան, բեմադրող օպերատոր՝ Աշոտ Մկրտչյան, մոնտաժը՝ Տիգրան Բաղինյանի: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2021-ի նոյեմբերի 20-ին՝ Լոս Անջելեսում:



«Այս ֆիլմը, վստահորեն, շարունակում է իր արշավը։ Սա հզոր ժապավեն է, որը պատմում է այն մասին, թե ինչպես են ամերիկացի միսիոներները ցեղասպանության ժամանակ օգնել հայերին եւ այլ քրիստոնյաներին։ Ֆիլմին միացել եմ այն բանից հետո, երբ դիտել եմ այն, ու ոչ միայն ապշել, այլեւ շատ նոր բաներ բացահայտել ինձ համար»,-հավելեց Լուիզան