Հայտնի բլոգեր Լուկա Գալոնեն հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայտնի բլոգեր Լուկա Գալոնեն հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը




Բրիտանացի աճպարար, բլոգեր Լուկա Գալոնեն, որը տեւական ժամանակ է՝ բնակվում է Հայաստանում, Instagram-ի իր միլիոնավոր հետեւորդներին հայտնել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա մասին:



«Այսօր այն օրն է, երբ հարգանքի տուրք ենք մատուցում բոլոր նրանց, ովքեր զոհվել են Հայոց ցեղասպանության ժամանակ»,-գրել է Գալոնեն, ապա նշել նաեւ, որ Հայաստանը հրաշալի երկիր է, որն իր տունն է համարում:

«Հայերն ունեն հզոր ոգի եւ ազգային հպարտություն, որը ոչ մի այլ ազգ չունի»,-հավելել է բլոգերը: