«Պետք է կարողանալ ճանաչել անցյալը»․ Ժաննա Լեւինա - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Պետք է կարողանալ ճանաչել անցյալը»․ Ժաննա Լեւինա




Ես ցանկանում եմ՝ որքան հնարավոր է շատ մարդիկ իմանան Հայոց ցեղասպանության մասին։ Այս մասին Instagram սոցիալական ցանցի իր էջում գրել է շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան։



«Ամեն տարի ապրիլի 24-ին աշխարհը նշում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ի հիշատակ 20-րդ դարի առաջին էթնիկ բնաջնջման զոհերի, որն իրականացվել է Օսմանյան կայսրությունում։



Ցեղասպանության զոհերի ընդհանուր թիվը մինչ օրս վերջնականապես հաստատված չէ։ Ամենահաճախ լսվող տվյալներն այն են, որ 1915-1918 թվականներին Օսմանյան կայսրությունում ոչնչացվել է 1,5 միլիոն հայ։ Իմ ժողովուրդը նույնպես վերապրել է Ցեղասպանությունը, եւ ողջ աշխարհը գիտի այդ մասին ու ճանաչում է այս հրեշավոր փաստը։ Ցանկանում եմ, որ որքան հնարավոր է շատ մարդիկ իմանան Հայոց ցեղասպանության մասին, որպեսզի համաշխարհային հանրությունը աչք չփակի դրա վրա։ Մենք պետք է կարողանանք պատասխան տալ անցյալի համար։ Անցյալը պետք է ճանաչել։ Առանց անցյալի սխալների գիտակցման, երբեք հանգիստ ու լուսավոր ապագա չի լինի»,- գրել է նա։