«Հիշելու և պահանջելու ուղերձը պետք է ուղղվի մեզ». Լևոն Արոնյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Հիշելու և պահանջելու ուղերձը պետք է ուղղվի մեզ». Լևոն Արոնյան




Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին ավագ Լևոն Արոնյանի պատկերացմամբ՝ հիշելու և պահանջելու ուղերձը պետք է ուղղվի մեզ:

«Այսօր մենք՝ հայերս, ոգեկոչում ենք Օսմանյան կայսրությունում 1915-1918 թվականների Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Անձամբ ինձ համար մտորումների օր է, մտածում եմ այն մասին, թե ինչի եմ հասել որպես մեր ազգի ներկայացուցիչ:

Իմ պատկերացմամբ՝ հիշելու և պահանջելու ուղերձը պետք է ուղղվի մեզ:

Ես հիշում եմ իմ նախնիներին, իմ մշակույթը, իմ հավատն ու հայ լինելու իմաստը: Ես ինքս ինձանից պահանջում եմ լինել անկեղծ, ուժեղ, իմաստուն և խոնարհ: Ես հիշում եմ, որ ես ներկայացնում եմ իմ ազգը և ինքս ինձանից պահանջում եմ փորձել լինել լավագույն մարդը, ինչ կարող եմ լինել այն ամենում, ինչ անում եմ:

Մի իմաստուն ասացվածք կա. «Կյանքը, որն ավարտվում է մահով, արժանի չէ ապրել»: Եկեք բոլորս ապրենք և փորձենք հիշել այն լավ բաները, որոնք մենք արել ենք մեր ազգի և ամբողջ աշխարհի համար»,- Facebook-ում գրել է Արոնյանը: