Քիմ Քարդաշյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Քիմ Քարդաշյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին




Քիմ Քարդաշյանը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրից լուսանկար է տեղադրել ինստագրամյան story բաժնում, որն արվել էր 2019 թ-ին՝ Քիմի եւ քրոջ Քորթնիի՝ Հայաստան կատարած այցելության ժամանակ։ Այդ հրապարակմամբ աշխարհահռչակ հայուհին հիշեցրել է Հայոց ցեղասպանության օրվա մասին ու իր հարգանքն արտահայտել զոհերի հիշատակին։



«Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը։ Եկեք միասին լինենք եւ հիշենք այն 1,5 միլիոն մարդկանց, ովքեր կորցրին իրենց կյանքը։ Երբեք չմոռանալ»,-գրել է Քիմը։

Հաջորդ հրապարակման մեջ Քիմը վերհիշել է զավակների հետ այցը Գառնի։ «Սիրում եմ իմ եւ երեխաներիս այս լուսանկարը, որն արվել է Հյաստանում»,-հավելել է նա։