Մոդել Փեգի Գարաբեկյանը Հայաստանը կներկայացնի «Միսս Միացյալ ազգեր 2023» մրցույթում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մոդել Փեգի Գարաբեկյանը Հայաստանը կներկայացնի «Միսս Միացյալ ազգեր 2023» մրցույթում




Ամերիկահայ մոդել Փեգի Գարաբեկյանը կներկայացնի Հայաստանը «Միսս Միացյալ ազգեր 2023»(Miss United Nations) մրցույթում։ Այս մասին մոդելը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

«Մի քանի կարևոր փուլերից ու հարցազրույցներից հետո ես պատիվ ունեցա ընտրվել այս մրցույթին մասնակցելու համար։ Շատ շնորհակալ եմ Աստծուն այս նոր ճանապարհորդության համար»,–գրել է նա։

Փեգին խոստովանել է, որ շատ է կարոտել բեմը։
Նշենք, որ մրցույթը տեղի է ունենալու Հնդկաստանում՝ սեպտեմբերի 25-ից 30-ն ընկած ժամանակահատվածում։

Հիշեցնենք` 2015 թվականին Փեգի Գարաբեկյանը մասնակցել է ԱՄՆ-ում կայացած Miss Asia USA մրցույթին, որտեղ ներկայացրել է Հայաստանն ու զբաղեցրել 3-րդ հորիզոնականը՝ արժանանալով Miss Congeniality տիտղոսին։