Շակիրան «Տարվա կին» կճանաչվի՝ Billboard-ի վարկածով

Billboard-ի վարկածով՝ կոլումբիացի փոփ-սուպերաստղ Շակիրան «Տարվա կին» կճանաչվի Latin Women in Music գալա-երեկոյի առաջին միջոցառման ժամանակ:
Երկու ժամ տեւողությամբ հատուկ հոլովակը, որը նաեւ հայտնի է որպես Mujeres Latinas in la Música։ Այն նվիրված է «լատինամերիկացի կին արտիստներին, ղեկավարներին ու ստեղծագործողներին, ովքեր ակտիվորեն աշխատում են երաժշտական ոլորտում դրական փոփոխությունների, ներառման եւ գենդերային հավասարության ուղղությամբ»:
Շակիրան երաժշտական արդյունաբերության մեջ է եղել դեռահաս տարիքից։ Նա ունի 11 ստուդիական ալբոմներ, ինչպես նաեւ մի քանի լատինական «Գրեմմիներ»։
Աշխարհում վաճառված ավելի քան 95 միլիոն ձայնասկավառակներով Շակիրան ոչ միայն բոլոր ժամանակների ամենավաճառվող երաժշտական արտիստներից մեկն է, այլեւ Լատինական Ամերիկայի ամենավաճառվող երգչուհին՝ ըստ Billboard-ի: