Հայտնի է «Օսկար» մրցանակաբաշխության անցկացման ամսաթիվը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայտնի է «Օսկար» մրցանակաբաշխության անցկացման ամսաթիվը




Կինոարվեստի և գիտության ակադեմիան հայտարարել է, որ «Օսկար» մրցանակաբաշխություն անցկացվելու է 2024 թվականի մարտի 10-ին։ Այն կհեռարձակվի ABC հեռուստաալիքով:

Ընդհանուր անվանակարգերում մասնակցության հայտերը կընդունվեն մինչև 2023 թվականի նոյեմբերի 15-ը։ Կարճ ցուցակների քվեարկությունը կսկսվի դեկտեմբերի 14-ին, իսկ արդյունքները կհրապարակվեն դեկտեմբերի 21-ին։ Բոլոր անվանակարգերում հավակնորդները հայտնի կդառնան 2024 թվականի հունվարի 23-ին։

Նշենք՝ Օսկարի այս տարվա արարողությունը տեղի է ունեցել մարտի 13-ին Dolby Theatre-ում։ Հոբելյանական մրցանակաբաշխության գլխավոր առանձնահատկությունը նրա շամպայնագույն գորգուղին էր։