Աստղագուշակ՝ ապրիլի 30-ի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղագուշակ՝ ապրիլի 30-ի համար




Խոյ:

Առավոտյան ժամերը բարեհաջող կկդասվորվեն բոլոր նրանց համար, ովքեր կարևոր գործնական հանդիպումներ կունենան, բանակցություններ կվարեն: Սակայն դժգոհելու առիթ չեն ունենա նաև նշանի այն ներկայացուցիչները, ովքեր այդ ժամանակահատվածը կնվիրեն սիրային ժամադրություններին,: Օրվա մնացած մասն իր հետ մի շարք անախորժություններ կբերի: Հնարավոր են տարաձայնություններ, վեճեր, ինչպես աշխատավայրում, այնպես էլ տանը:

Ցուլ:

Լարված օր է սպասվում: Ընթացիկ հարցերի վրա կենտրոնանալ չի ստացվի: Որքան էլ փորձեք ուշադիր լինել, միևնույն է, անվերջ ինչ-որ բան տեսադաշտից բաց կթողնեք, վրիպումներ թույլ կտաք: Նշանի շատ ներկայացուցիչներ վեճերի մեջ կներքաշվեն, լեզու չեն գտնի նրանց հետ, ում միշտ աջակցել են:

Երկվորյակ:

Բարեհաջող օր է միանգամայն նոր գործեր սկսելու համար: Այդպիսով հնարավորություն կունենաք դրսևորել, մինչ օրս թաքնված, ձեր տաղանդներն ու հմտությունները: Նոր ծանոթություններ հաստատելու, սրտեր նվաճելու առիթը բաց մի թողեք: Կարող եք որոշ գնումներ կատարել: Ձեր ուշադրությունը կգրավեն անսովոր, օրիգինալ իրեր, որոնց ձեռք բերման համար հետագայում չեք զղջա:

Խեցգետին:

Թեև աշխատանքում որոշ դժվարություններ կծագեն, միևնույն է, ճիշտ ժամանակին կհասցնեք լուծել բոլոր հարցերը և մասնագիտական հաջողությունների հասնել: Մինչ շրջապատում բոլորն անվերջ վիճում են, ինքներդ անհապաղ գործի կանցնեք և, ուշադրություն չդարձնելով այդ ամենին, ցանկալի արդյունքների կհասնեք: Ֆինանսական որոշ գործեր կարող են հետաձգվել:

Առյուծ:

Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Օրը հրաշալի կդասավորվի: Խստապահանջ եք ոչ միայն շրջապատի, այլ նաև ինքներդ ձեր հանդեպ: Ջանք ու եռանդ չեք խնայում ծրագրերն իրագործելու, նպատակներին հասնելու համար, և ստացված արդյունքները հաճախ գերազանցում են ձեր սպասելիքները: Հնարավոր է անսպասելի գումարային շահույթ:

Կույս:

Այսօր այն օրն է, երբ կարելի է օգուտ քաղել անգամ ամենահամարձակ մտահաղացումներից: Ճիշտ եք գնահատում իրավիճակը: Հասկանում եք, թե ում հետ է պետք համագործակցել, ինչ ներդրումներ կատարել, ինչ համաձայնագրեր ստորագրել և այլն: Պատահական չէ, որ ձեզնից խորհուրդ կհարցնեն նրանք, ովքեր ավելի փորձառու են:

Կշեռք:

Կտրուկ քայլեր մի ձեռնարկեք, ծրագրերը մի փոխեք, շարունակեք համագործակցել նրանց հետ, ովքեր ձեզ երբեք հուսախաբ չեն արել: Հավատարիմ եք սեփական նախասիրություններին, սկզբունքներին, ինչը ձեզ ավելի գրավիչ է դարձնում, օգնում է արժանանալ շատերի համակրանքին: Մտերիմները ձեզ վստահում են և պատրաստ են աջակցել ցանկացած հարցում:

Կարիճ. 


Այսօր նշանի մի շարք ներկայացուցիչներ կցանկանան խախտել ավանդույթները, փոխել իրենց սովորույթները: Չարժե զսպել սեփական երևակայությունը` փորձարարություններ արեք ձեր իմիջի հետ կապված, պատրաստեք էքզոտիկ ուտեստներ: Մի խուսափեք դժվարություններից` հենց’ դրանք հաղթահարելով է, որ դուք կհասկանաք, թե ինչպես լուծել կյանքի համար կարևոր խնդիրը, որի վրա վաղուց գլուխ էիք կոտրում: Հնարավոր են նոր բիզնես-գաղափարներ:

Աղեղնավոր. 

Օրը առանձնանում է բարենպաստ էմոցիոնալ ֆոնով։ Երեկոն կապված է կենսական ներուժի նվազման հետ, հնարավոր է գերհոգնածություն, ինքնազգացողության անկում: Այս ժամանակահատվածում ավելի լավ է հրաժարվել ֆիզիկական ծանրաբեռնվածություններից: Արժե զերծ մնալ նաև ծանր ուտելիքներից, ալկոհոլից, խորհուրդ է տրվում ավելի շատ խմել հյութեր և կանաչ թեյ:

Այծեղջյուր. 

Օրը բարենպաստ է արտերկրյա գործընկերների հետ պրոֆեսիոնալ հարաբերություններ սկսելու համար, չի բացառվում սիրավեպի սկիզբ արտասահմանցու հետ: Բարձր է կենսական ներուժը, դուք հիանալի մարզավիճակում եք, ձեզ մեծ հաճույք են պատճառում ակտիվ հանգիստը, զբոսանքները, դինամիկ խաղերը: Ձեզ հաջողվում է լուծել մի շարք կարևոր հարցեր, առանց լուրջ ջանքեր թափելու:

Ջրհոս. 

Ձեզ դժվար չի լինի հրաժարվել վնասակար սովորույթներից, աստիճանաբար սկսել փոխել կյանքի ձևը դեպի դրականը: Գարնանային ավիտամինոզից խուսափելու համար ձեր սննդակարգի մեջ ավելացրեք բանջարեղենային հյութերը: Մի վախեցեք անել ձեր սրտի ուզածը, անգամ եթե շրջապատը սկզբում դեմ լինի, կամ բարձր չգնահատի ձեր գաղափարները: Գործնական հարաբերությունները միահյուսվում են անձնականի հետ, չի բացառվում ծառայողական սիրավեպի սկիզբ:

Ձկներ. 

Օրը բավական հարմար է ոչ բարդ պրակտիկ խնդիրներ լուծելու համար, դուք հեշտությամբ եք հաղթահարում սովորական պրոֆեսիոնալ պարտավորությունները: Կարողանում եք արագորեն լուծել կենցաղային հարցերը, ձեզանից մեծ ժամանակ չի պահանջվում տանը կարգուկանոն մտցնելու համար: Եվ դրանում ոչ մի զարմանալի բան չկա` դուք դուր եք գալիս բոլոր նրանց, ում հետ շփվում և գործ եք ունենում: Անգամ այն մարդը, ով ժամանակին ձեր նկատմամբ որևէ հետաքրքրություն չէր դրսևորում, այսօր սկսում է համակրանքի որոշ նշաններ ցուցաբերել: