«Մեր կուսակցությունն, այո, մասնակցելու է Երևանի ընտրություններին՝ սեփական թեկնածուով»․ Մհեր Արմենիա - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Մեր կուսակցությունն, այո, մասնակցելու է Երևանի ընտրություններին՝ սեփական թեկնածուով»․ Մհեր Արմենիա



Առայժմ ակտիվ չեմ զբաղվում քաղաքականությամբ, բայց լիովին քաղաքականությունից դուրս չեմ եկել, որովհետև կուսակցությունը գործում է, Hayastan.news-ի հետ զրույցում ասել է արտիստ Մհեր Մեսրոպյանը՝ Մհեր Արմենիան։

Հարցին՝ ինչո՞վ էր պայմանավորված շոու բիզնեսից քաղաքականությանն անցնելը, հետո վերադառնալը շոու բիզնես, Մհեր Արմենիան պատասխանել է․ «Փոփոխություն չկա՝ այստեղից այնտեղ գնալը կամ այնտեղից այստեղ գալը։ Մասնակցություն ունենալը երկրի քաղաքական-հասարակական կյաքնում ինձ համար կարևոր եմ համարում»։

Հարցին՝ հիմա ինչո՞ւ չի մասնակցում, նա պատասխանել է՝ ամեն ինչ դեռ առջևում է։

Ինչ վերաբերում է Երևանի ավագանու ընտրություններին, Մհեր Արմենիան ասում է, որ ակտիվանալու են ․ «Մեր կուսակցությունն, այո, մասնակցելու է Երևանի ընտրություններին։ Կունենանք ակտիվություն և կմասնակցենք»։