Միհրան Ծառուկյանի և Մոսոյի արկածային ճամփորդությունն ու Արփի Գաբրիելյանի արտաքին փոփոխությունը նոր՝ «Փող չկա» սիթքոմում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Միհրան Ծառուկյանի և Մոսոյի արկածային ճամփորդությունն ու Արփի Գաբրիելյանի արտաքին փոփոխությունը նոր՝ «Փող չկա» սիթքոմում




Ապրիլի 30-ին Արմենիա պրեմիումի, իսկ մայիսի 1-ին Արմենիա հեռուստաընկերության եթերում կլինի նոր հումորային սիթոքոմը՝ «Փող չկա»-ն, որը բաղկացած է 16 մասից, իսկ գլխավոր հերոսներն են Միհրան Ծառուկյանը, Մոսոն և Արփի Գաբրիելյանը, որոնց շուրջ էլ ծավալվում է ողջ պատմությունը:

Tert.am Life-ը ներկա է եղել նկարահանումներին և ներկայացնում է մանրամասներն ու լուսանկարները:

Նախագծի ռեժիսոր Հարություն Խալաֆյանը մանրամասնել է, որը պատմությունը զարգանում է 3 հերոսների շուրջ, իսկ մնացյալ դերասանական անձնակազմը գույն է տալիս սյուժեին:

«Նաև կա սիրային պատմության գիծ և սիրային եռանկյունի, բայց ոչ ընդգծված կերպով, քանի որ նման ձևաչափերում մենք շեշտը դնում ենք սյուժեի արագ զարգացման, հումորային տեսարանների և երկխոսությունների շուրջ: Այս սիթքոմում դերասանները գտնում են գումար, որը պատկանում է այլ մարդու և ողջ պատմությունը ծավալվում է հենց այդ միջադեպի շուրջ»,- ասաց ռեժիսորը:

Հատուկ այս նկարահանումների համար Միացյալ Նահանգներից է եկել դերասան Մոսոն, որը մարմնավորում է Սարոյին և նշում, որ իր և Միհրան Ծառուկյանի տեսարանների ժամանակ եղել են շատ միջադեպեր, որոնց նրանք մոտեցել են հումորով:
«Ես մտածում, որ նաև պետք է լինի չստացված կադրերի ցուցադրություն, քանի որ նմանօրինակ միջադեպերը շատ են եղել և արկածներով լի»,- ասաց Մոսոն և ծիծաղելով հավելեց՝ նախագիծ է, որտեղ վերջում Միհրանն ու Արփին միասին են:

Միհրան Ծառուկյանն այս նախագծում մարմնավորում է Գոռին, որն ի տարբերություն Մոսոյի կերպարի ավելի լուրջ է, սթափ ու կշռադատված, բայց այդ ամենին զուգահեռ նրա կերպարը ևս հումորային է:

«Շատ դրական նախագիծ է, նկարահանումները ևս շատ հետաքրքիր են անցել և մեծամասամբ տեսարանները եղել են Մոսոյի հետ, որի հետ նախկինում ևս բազմաթիվ նախագծեր ենք իրականացրել և արդեն գիտենք՝ ով և ինչ կարող է անել, ինչ ցանկություններ կան և այսպես: Վստահ ենք, որ հեռուստադիտողը կհավանի այն ինչ հանձնելու ենք նրա դատին»,- նշեց Միհրան Ծառուկյանը:

Այս նախագծում Արփի Գաբրիելյանը մարմնավորելու է բնավորությամբ սառը և կշռադատված աղջկա, իսկ դերասանուհին նախագծի համար դիմել է արտաքին որոշակի փոփոխությունների։

«Ինձ ճանաչող մարդիկ տեղյակ են, որ ես չեմ սիրում արտաքին փոփոխությունների դիմել, բայց այս անգամ ես ներկայանում եմ կեղծամով, որը կրել եմ ողջ նկարահանումների ընթացքում, որպեսզի այս կերպարում լինեն արտաքին փոփոխություններ։ Հետաքրքիր է, որ այս նախագծում ես և Միհրանը գրեթե չենք նկարահանվել միասին և եղել են հաշված օրեր, երբ ունեցել ենք համատեղ տեսարաններ, իսկ այս հանգամանքով պայմանավորված սյուժետային լուծումներն այլ են»,– ասաց դերասանուհին։

Լուսանկարը՝ Վերոնիկա Բադալյան /Tert.am Life/